Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։

«Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։

Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։

Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և այլ կոմունիկացիոն համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրությա»  մեջ: