Ռուսաստանի զինված ուժերը նոյեմբերի 14-ին կավարտեն դիտակետերի տեղակայումը Արցախում: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադը … այսօր ամբողջությամբ ավարտում է բոլոր դիտակետերի տեղակայումը շփման գծի երկայնքով», – ասել է նա:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ օրը հայտարարեց «Հարավ» գոտում արդեն տեղակայված ութ կետերի մասին, ինչպես նաև նախատեսում է ևս ութը տեղադրել «Հյուսիս» գոտում շաբաթ օրը: