Իրանը սկսել է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի փորձարկումների փուլը՝ հայտնում է Fars-ը՝ վկայակոչելով Իրանի առողջապահական գիտությունների համալսարանի ռեկտորին:
Գործակալության տվյալներով ՝ մեծ թվով կամավորներ արդեն հավաքագրվել են պատվաստանյութը փորձարկելու համար:
Իրանը նախկինում բազմիցս հայտարարել է արտերկրից պատվաստանյութ գնելու պատրաստակամության մասին, հենց որ դրա արդյունավետությունը հաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Միևնույն ժամանակ, երկիրը ներկայում իրականացնում է իր զարգացումներն այս ուղղությամբ: