Thursday, 28 01 2021
Thursday, 28 01 2021
Սահմանների բացման լուրը ոգևորել է հազարավոր հայաստանցիների. «Փաստ»
Ռուսական «փափուկ ուժի» նոր գործիքակազմ՝ Հայաստանում. «Փաստ»
«Գոլդեն փելիս»-ը կարող է վաճառվել. հետաքրքրվող կա. «Ժողովուրդ»
Դիահերձման նոր կարգ. Ինչ է առաջարկվում. «Ժամանակ»
Դատական իշխանությունը պետք է անկախ լինի նաև առանձին խմբերից. ընդդեմ վարչապետի որոշումը դատարանների անկախության ապացույց չէ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Ինչու է Ռուսաստանի դեսպանն ակտիվացել. Նրա հանդիպումներն իրականում տողատակ ունեն. «Ժողովուրդ»
Թբիլիսիում հայկական բեռնատարների վրա կատարված հարձակման իրական նպատակը. Ովքեր են կանգնած դրա հետևում. «Ժամանակ»
Եթե Վազգեն Մանուկյանի ասածն իրականություն դառնա, Հայաստանը կմտնի քաղաքացիական պատերազմի մեջ
Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթևան մնացածների խնդիրնե՞րը… «Ժողովուրդ»
Դեռևս վաղ է. Գուրգեն Արսենյանը՝ արտահերթ ընտրությունների մասին. «Ժամանակ»
«Իմ քայլում» խուճապ է. Հակոբ Սիմիդյանը՝ խմբակցության ղեկավա՞ր. «Ժողովուրդ»
Ինչպես Փաշինյանը պառակտեց 17-ի ֆորմատը. «Ժամանակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսիս ինքնասպանությունը մեր ընտանիքի վրա ճնշման հետևանքն է»․ Հենզել Մկոյան.
08:10
Էրդողանն ու Մասկը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը
Իրանի արտգործնախարարի երևանյան խորհրդավոր հայտարարությունները
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի բուժող բժիշկը Բեթհովեն է նվագել խուզարկության ընթացքում
07:39
Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ին կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանի «ագրեսիվ գործողություններին»
01:00
ԱՄՆ-ը դադարեցրել է զենքի վաճառքը երկու երկրներին. WSJ
00:45
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ
00:20
Տղամարդ դարձած կինոաստղ Էլեն Փեյջը բաժանվել է կնոջից
ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են․armtimes.com
Հանդիպում ԱՆ-ում՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու նպատակով
Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
23:40
Թայլանդի թագավորն իր սիրելիին հայտարարել է երկրորդ թագուհի
23:30
Բիլ Գեյթսը զգուշացնում է COVID-ից «10 անգամ ավելի վատ» համավարակի մասին
23:15
National Interest-ը նշել է Բայդենի՝ Պուտինին զանգահարելու նպատակը
23:00
Մեծ Բրիտանիայում թույլատրել են Boing 737 Max-ի շահագործումը

Միացնել Ադրբեջանի պարտության հաշվիչը

Թուրքիայի սանձազերծած պատերազմը ավարտվել է, իհարկե դեռ պարզ չէ, թե այդ ավարտը որքան հաստատուն է և ինչքան ժամանակով, սակայն ավարտվել է, և ռուս խաղաղապահների տեղակայումը դրա որոշակի կայուն վկայությունն է: Հազիվ թե Թուրքիան և առավել ևս Ադրբեջանը վերսկսեն լայնամասշտաբ ռազմական գործողություն ռուսական զինուժի «գլխի վրայով»: Աշխարհաքաղաքականության մեջ չի բացառվում ոչինչ, սակայն այդ նույն չբացառման տրամաբանությամբ էլ պետք չէ բացառել այն, որ այդ դեպքում Ռուսաստանը պարզապես գործի կարող է դնել ամբողջ հարավային ռազմական օկրուգն ու Կասպիական նավատորմը: Մոսկվան ստեղծել է դրա նախադրյալը: Հետևաբար իրավիճակը անկասկած բազմաբևեռ է, և պատերազմը տվել է ռեգիոնալ վերադասավորումների քաղաքական գործընթացի մեկնարկ:

Մեկնարկը տրված է, պատերազմը՝ ավարտված, և այժմ ընթանում են արդեն քաղաքական տարբեր կալիբրի գործընթացներ՝ թե՛ ռեգիոնալ, թե՛ նաև ներքին բնույթի, ինչպես, օրինակ, Հայաստանում: Պետք չէ կասկածել, որ տեսանելի ապագայում այդ գործընթացը ծավալվելու է նաև Ադրբեջանում: Բաքվում այժմ հաղթանակի էյֆորիան է, մինչև կգա ռազմավարական ձախողման և պարտության գիտակցումը: Այդ գիտակցման հասունացման ուղղությամբ աշխատելու է առնվազն երկու կենտրոն՝ Մոսկվան և Թեհրանը, որոնք չեն մարսելու Թուրքիայի կլանումը և ռեգիոնալ, այսպես ասած, բլից-կրիգի տրամաբանությամբ պատերազմով Կովկաս ներխուժումը՝ ռուսաստանյան և իրանյան կենսական շահերի տարածք, որտեղ ստեղծվում են մեծ սպառնալիքներ:

Այդ աշխատանքը՝ Ադրբեջանում ռազմավարական պարտության գիտակցման ձևավորման ուղղությամբ, արդեն իսկ սկսված է: Մեծ հաշվով, Ալիևը կրակեց իր վերջին փամփուշտը, որովհետև նա Ադրբեջանի ոչ միայն ներսոցիալ-տնտեսական, այլ նաև ներքին կլանա-քաղաքական խնդիրները քողարկում ու կառավարում էր արցախյան հաղթանակի «սպասումով»: Հիմա նա ավետել է այդ հաղթանակը, բայց միևնույն ժամանակ թե՛ նա, թե՛ ներսի խաղացողները, թե՛ ներսի խաղի վրա աշխատող ուժային կենտրոնները լավ են պատկերացնում, որ «հաղթանակն» իրականում, այսպես ասած, ծածկույթն էր, իսկ պատճառները բոլորովին այլ տեղ են և Ալիևի համար՝ անլուծելի:

Հետևաբար ժամանակի ընթացքում այդ խնդիրները լինելու են հաղթանակի ձայնից ավելի բարձր, առաջին հերթին հենց այն պատճառով, որ դրանք ունեն շահառուներ ռեգիոնալ և միջազգային ուժային առնվազն երկու էական կենտրոնում՝ Մոսկվա և Թեհրան: Նաև այդ պատճառով է կարևոր, որ ծանր ռազմական, ռազմաքաղաքական պարտության, հայրենազրկության և դրանից բխող հոգեբանական ծանր վիճակով հանդերձ՝ Հայաստանը ոչ միայն չկազմալուծվի ներսում, այլև դառնա էլ ավելի հավաք և պատրաստ այն մեծ զարգացումներին, որ դեռ ծավալվելու են սկսված ռեգիոնալ վերաձևումների շրջափուլում:

Հայաստանում անհրաժեշտություն է դառնում տեսանելի ապագայում ընտրական գործընթացի միջոցով քաղաքական և հոգեբանական ճգնաժամի հաղթահարումը, ինչի համար շատ կարևոր է, որ լինի ոչ միայն նոր գործընթաց՝ որպես մեխանիզմ կամ ֆորմալություն, այլև լինի նոր գործընթաց՝ որպես որակապես նոր քաղաքական իրողության ճանապարհ: Սա բարդ խնդիր է, բայց թշնամուն պարտվելուց հետո մենք իրավունք չունենք պարտվելու ինքներս մեզ: Պետք է միացնել այլևս Ադրբեջանի պարտության հաշվիչը:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում