Դադիվանքում՝ վանական համալիրի ողջ տարածքում հրաժեշտի փոքրիկ արարողություններ են:
Դադիվանքի վանահայրը հրաժեշտ է տալիս զանգակատան ներքևում 800 տարի առաջ տեղադրված երկու ասեղնագործ խաչքարերին: Դրանք պետք է տեղափոխվեն Մայր աթոռ՝ աղոթենք, որ չպատժվենք՝ 800 տարի անց գանձերը տեղաշարժելու համար, ասում է քահանան:
«Այս խաչքարերն այսպես չէին, մրի մեջ էին, կեղտի մեջ էին, 70 տարի գերության մեջ էին, ես լվացել եմ», – ասաց Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը:
Այս գործում Աստված չկա, ասում է տեր Հովհաննեսը և շարունակում պնդել՝ մնալու է այնտեղ Դադիվանքում. «Ես մնալու եմ այստեղ, մնալու եմ իմ եկեղեցում»: