Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Այդ 88 պատգամավորները տարբեր արժեհամակարգեր ունեն, բնական է, որ հող հանձնելու վերաբերյալ նրանց տեսակետները պետք է տարբեր լինեին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել վարչապետի ու կառավարության հրաժարականի կոչերով հանրահավաք և երթ, ինչպես նաև այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պահանջ: Հայտարարությունը կրկնում է այս օրերին իշխանությունների թեզերը, իսկ վերջում ընդդիմության պահանջներին ի պատասխան առաջարկվում է պատասխանել 3 հարցի՝ 1. Կողմնակի՞ց են ռուսական միջնորդության չեղարկմանը, 2. Կողմնակի՞ց են ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից, 3. Կողմնակի՞ց են պատերազմի շարունակմանը, և «ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»:

Խմբակցության պատգամավորներից մեկն արդեն իսկ հայտարարել է խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործելու իր որոշման մասին։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ «Իմ քայլի» կողմից տարածված հայտարարությունը ոչ թե քաղաքական էր, այլ մանիպուլյատիվ: «Այսինքն՝ թեմայից շեղելու խնդիր է դրված՝ իբր ռուսներին հաճոյանալու, ցույց տալու, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները հակառուսական դաշտից են։ Դա տարրական մանիպուլյացիա էր, որը բավականին պրիմիտիվ էր, ուստի դրան առանձնապես լուրջ ուշադրություն չդարձրեց քաղաքական դաշտի հակառակորդ կողմը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում իշխող խմբակցությունում, բնական պրոցես է. «Հնարավոր չէ, որ 88 մարդ, որոնք առավել ևս տարբեր կյանքի ճանապարհ են անցել, տարբեր արժեհամակարգեր ունեն՝ լիբերալ, ազգայնական, պարզ է, որ նրանց տեսակետները հող հանձնելու նկատմամբ տարբեր պետք է լինեին։ Ես զարմանում եմ նույնիսկ, որ առայժմ մեկ հոգու մասին է խոսքը, թեպետ կան որոշակի տարաձայնություններ նաև այլ անդամների մեջ։ Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, որ ևս մի քանի պատգամավորներ տեղյակ չեն եղել այդ տեքստին։ Այս ամենը ավելի է խորանալու՝ ոչ միայն քաղաքական դաշտում, այլև պետական ապարատում։ Մենք հիմա տեսնում ենք, որ կան այդպիսի նշաններ։ Ուժային կառույցներում, օրինակ, այդպիսի իրավիճակ կա։ ԱԱԾ ղեկավարի ժամանակավոր նախկին պաշտոնակատարի հայտարարությունը միայն իր կարծիքը չէ, դա որոշակի շրջանակների կարծիքն է։ Դատական համակարգը, որը հրաժարվում է կալանավորել Նիկոլ Փաշինյանին դավաճան համարող, նրա հրաժարականը պահանջող ուժերին, նույնպես ցույց է տալիս, որ կա անհամաձայնություն։ Նույնիսկ այն, որ երեկվա հանրահավաքին եկել էր Վալերի Օսիպյանը, նույնպես մեսիջ է, որ ուժային կառույցներում հիացած չեն այն իրադարձություններով, այն ստորագրած կապիտուլյացիայով, որը բոլորիս անակնկալի բերեց»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ սա զանգ է, որ հնչում է Նիկոլ Փաշինյանի ու իշխանության համար. «Ես բազմիցս ասել եմ՝ բարդ է պատկերացնել, որ երկիրը կարող է ղեկավարել մի մարդ, որը երկիրը պարտության է բերել, ստորագրել կապիտուլյացիա ու անհասկանալի պայմաններով տարածքներ է հանձնում։ Չի կարող պատահել, որ իշխանական համակարգում՝ սկսած իր քաղաքական հենարանից, վերջացրած պետական ապարատով, բոլորը ուզենան կիսել այդ խայտառակ կապիտուլյացիան։ Առավել ևս, որ գերակշիռ մասը որևէ բանի հետ առնչություն չի ունեցել, ու իրենց գործառույթները փորձել են կատարել առավելագույնս բարեխիղճ։ Շատերը նույնիսկ ունեցել են հարազատ զոհեր, ու հիմա ոչ ոք չի ցանկանա ուրիշի գործարքների համար պատասխանատվություն վերցնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում