Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայասանի հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի դեմ խաղում․ Ով կլինի մեր ավագը

ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Թբիլիսիում կմրցի Վրաստանի ընտրանու հետ։ Բուքմեյքերներն այս մրցավեճում ֆավորիտ են համարում վրացիներին վերջիներիս հաղթանակի համար սահմանելով 2․05 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3.23, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 4.2 գործակցով։ Նշենք՝ երբ հայտնի դարձավ, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի միանալու Հայաստանի հավաքականին, Վրաստանի հաղթանակի գործակիցը նվազեց։ Այսինքն՝ բուքմեյքերները կարծում են, որ Հայաստանն առանց Մխիթարյանի դժվար թե դրական արդյունքի հասնի Թբիլիսում։Իրականում ինչպես գնահատաել կողմերի հնարավորությունները։

Այո, դաշտի տերերն ավելի ուժեղ կազմ ունեն, բայց… Հայաստանի ազգային հավաքականն իր հերթին ունի բարձրակարգ գլխավոր մարզիչ, ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ լավ մարզավիճակում են, ունենք խաղացողներ, որոնք կարող են էապես փոխել մերոնց խաղը։ Ֆուտբոլասերների շրջանում շատ է քննարկվում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը և մարտավարությունը։ Փորձենք հասկանալ, ինչպիսի մեկնարկային կազմով Հայաստանի հավաքականը կարող է առավել հաջող ելույթ ունենալ։ «Առաջին լրատվական»-ի վարկածով՝ Հայաստանի հավաքականը վաղը կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Վարազդատ Հարոյանն ու Անդրե Կալիզիրը։ Պաշտպանության աջ եզրում տեսնում ենք Հովհաննես Համբարձումյանին, իսկ ձախ եզրում՝ Կամո Հովհաննիսյանին։ Հենակետային դիրքում ամենայն հավանականությամբ կլինեն Սոլոմոն Ուդոն ու Վբեյմար Անգուլոն։ Կիսապաշտպանության աջ եզրում կտեսնենք Տիգրան Բարսեղյանին, իսկ տևական դադարից հետո հավաքական վերադարձած Սարգիս Ադամյանը կխաղա ձախ եզրում։ Ենթահարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, 10 համարի դիրքում կլինի Գևորգ Ղազարյանը, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Ալեքսանդր Կարապետյանը։

Հավանականությունը մեծ է, որ վաղը խաղադաշտում կտեսնենք հավաքականի «Արարատի» հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանին։ Նշենք, որ մեր հավաքականում հատկապես խնդրահարույց է հենակետային գոտին։ Արտակ Գրիգորյանը հաջող է խաղում մրցակցի գրոհները քանդելու ժամանակ, սակայն գրոհների ժամանակ որոշակի խնդիրներ են նկատվում։ Ուստի մեծ է հավանականությունը որ Կապառոսը վաղը հնարավորություն կտա Մուրադյանին։ Իսկ ո՞վ կկրի Հայաստանի հավաքականի ավագի թևկապը։ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի պարտականությունները կատարում էր Գևորգ Ղազարյանը։ Կարծում ենք, որ վաղը հենց Ղազարյանը կկրի ավագի թևկապը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը հավաքականին չի միացել կորոնավիրուսի պատճառով հաստատված կարատինի պատճառով։ Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից: Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվել էր Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև միանալ իրենց երկրների հավաքականներին:

Նշված օրենքը վերաբերում է ոչ միայն «Ռոմային», այլև, օրինակ, «Միլանին», «Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային» այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները:Հենրիխ Մխիթարյանը պատրաստ էր և մեծ ցանկություն ուներ միանալու Հայաստանի ազգային հավաքականին՝ հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը մեր թիմի համար: Ինպես Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի օր շարունակ բանակցել են «Ռոմայի» հետ՝ փորձելով բացառության կարգով ապահովել մեր ավագի ժամանումը Հայաստան, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում