Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հանուն հայրենիքի կանգ չառնել անգամ արտահերթ ընտրության առաջ

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ բռնկված ահաբեկչական պատերազմը հետաձգեց, բայց ավելի թեժացրեց ներքաղաքական աշունը: Պատճառները հայտնի են բոլորին, կրկնել չարժե: Հիմա արժեք ունի միայն այն, ինչ վերաբերում է իրավիճակից ելքերին, դրանց հնարավորությանը, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի բովանդակության և դրա նախատեսված ընթացքի հնարավորինս շրջադարձին: Թեժ աշունն ընթանում է առանց դրա, այսինքն՝ առանց գլխավոր պատասխանների: Այն, որ վարչապետն ու նրա գլխավորած քաղաքական ուժը պատասխան պետք է տան հասարակության, պատմության առաջ, կասկածից վեր է, դա որևէ պետության առաջնորդի կամ իշխող ուժի ճակատագիրն է և պարտավորությունը՝ պատասխան տալ երկրի հետ տեղի ունեցող ամեն ինչի համար, առավել ևս անվտանգության համակարգի փլուզման և ռազմական պարտության, հայրենիքի կորստի համար: Մյուս կողմից, կորուստը դեռ կասեցված չէ, ու քանի դեռ ընթացքի մեջ են զարգացումներ, հանրային էներգիան և ջանքը պետք է միտված լինի կասեցմանը՝ ինչ հնարավոր է և ինչքան հնարավոր է փրկելուն: Այդ իմաստով, եթե դիտարկվում է վարչապետի պաշտոնանկության հարց, ապա այն պետք է դիտարկվի տվյալ դիտանկյունից՝ ինչ արդյունքի կբերի այն, ինչ ելք կտա, ինչպես կօգնի շտկել վիճակը: Որովհետև պատասխանատվությունից բխող պաշտոնանկությունը թերևս լինելու է անխուսափելի, բայց ներկայումս մենք հարցերը պետք է գերազանցապես դիտարկենք ելքի փնտրտուքի համատեքստում: Այդ առումով հնչում է հայտարարություն, որ նրան կփոխարինի ավելի լավ բանակցող և այդ բանակցողը կկարողանա շտկել կամ փրկել իրավիճակը:

Տեսականում միանգամայն հնարավոր է, բայց այդ չափազանց կարևոր որոշումը կայացնելու համար հանրությանը պետք է կոնկրետություն: Իսկ որ որոշումը պետք է կայացնի հանրությունը, կասկածից վեր պետք է լինի և, թերևս, չլինի քննարկման առարկա: Հետևաբար՝ ո՞վ է ավելի լավ բանակցողը: Այս հարցի պատասխանն է կազմելու ներկայիս քաղաքական գործընթացի առանցքը: Կա՞ այդ պատասխանը, եթե ոչ, ապա գործընթացը կորցնում է իր ամբողջ հանրային պետական նշանակությունն ու արժեքը, քանի որ չի առաջարկում ելք: Ընդ որում, հարցն անգամ ճանապարհային քարտեզը չէ՝ ինչպես, երբ և այլն, այլ ընդամենը ով-ը՝ ով՝ հասկանալու համար առաջարկի լրջությունն ու քաղաքական բովանդակությունը: Երևանում երկու օր ծավալվող բողոքի ընթացքը դեռ զուրկ է այդ կոնկրետությունից, ինչը ինքնին խնդիր է քաղաքական իրողությունների համարժեքության առումով:

Ավելին, չկան նաև այլ կոնկրետ առաջարկներ, որոնք ցույց կտան իրավիճակի փոփոխության ուղիներ:

Այդ ամենով հանդերձ, մի բան թերևս հստակ է, որ Հայաստանն այսօր ունի երկու կենսական հրամայական՝ թույլ չտալ ներքին ապակայունություն և իրավիճակի անկառավարելիություն, և, միևնույն ժամանակ, Արցախի ու Հայաստանի անվտանգության ու ճակատագրի անգամ մեկ սանտիմետր փրկելու համար կանգ չառնել որևէ քաղաքական հնարավորության, անգամ արտահերթ ընտրության առաջ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում