Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ» զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը:
Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահությունը՝ ասված է հաղորդագրության մեջ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ենթարկվել է վիրահատությունների, դեռ առայժմ մեկ վիրահատություն է սպասվում է. այս մասին ասել է Միրզոյանի օգնականը:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: