Երգահան Արմեն Մովսիսյանը գտնում է, որ ներկա փուլում ամենակարևոր բանը երկրում կայություն հաստատելն է։ Ստեղծված իրավիճակից ու ճգնաժամից դուրս գալու բանաձևումը հետևյալն է․ որոշակի ժամանակ հետո օրենքին համապատասխան անցկացնել արտահերթ ընտրություններ և լծվել հայրենիքի զարգացման գործին։ «Որևէ մեկը չփորձի շահարկել զինվորի անունը․ դա սրբապղծություն է»,-վստահեցնում է Արմեն Մովսիսյանը։