Wednesday, 20 01 2021
Wednesday, 20 01 2021
20:45
Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն ԱՄՆ նախկին նախագահներից երեքը
20:40
ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուն հայտարարել է СНВ-III-ը երկարացնելու Բայդենի ձգտման մասին
Մոսկվայում ընդդիմությունը ներկա չէր և ձեզ չխանգարեց լուծելու գերիների հարցը. Գրիգորյանը՝ վարչապետին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Նախատեսվում է աջակցության ծրագրերը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ խոցելի խմբերն ունեն դրա անհրաժեշտությունը. Թանդիլյան
Աբխազիան հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել Յապոնչիկի սպանության մեջ կասկածվողներին
Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ ոչ. Բաբաջանյանը՝ վարչապետին
Մարուքյանը դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիներին վերադարձնելու ՌԴ կողմից գործադրվող ջանքերը
Զոհերի թիվը 4000-ից չի անցնի. Տիգրան Ավինյանը՝ Արթուր Գրիգորյանին
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել
Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը. Ավինյան
Հերիք ա ասեք՝ Շուռնուխ-Շուռնուխ. դուք եք որոշել Շուռնուխի ճակատագիրը. Վարչապետը՝ Իվետա Տոնոյանին
19:50
Եվրասիական միջկառավարական խոհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում
Խնդրում եմ «հակահայ» բառը հանեք ձեր բառապաշարից. Չկան ուրվականներ. ԿԳՄՍ նախարար
Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, զոհերի թիվը 4000-ը չի անցնելու․ Տիգրան Ավինյան
Բիզնեսմենները խնդիրներ են ունենում հարկային հաշվետվությունները ներկայացնելիս. Հարություն Բաբայան
19:40
Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան
19:30
Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով Բայդենի երդմնակալությանը
19:29
Ուղիղ․ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության արարողությունը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը տրամադրված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը. Պեսկով
Այսօրվա ընդդիմությունն է գծել Սյունիքի այն տեսքը, որը հիմա կա. Փաշինյանը՝ Ծառուկյանին
Ի՞նչն է ձեզ պահում, դեռ բանավոր պայմանավորվածություններ կա՞ն. Աղաբաբյանը՝ վարչապետին
19:10
COVID-19-ի «բրիտանական» շտամը գրանցվել է արդեն 60 երկրներում
«Հանուն Հանրապետության» կուսակցության ՂՄ մի շարք անդամներ հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ
Հրավիրում ենք ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին հուշագիր ստորագրել արտահերթ ընտրությունների հարցով. Տիգրան Ավինյան
18:46
Կորյանը մասնակցեց «Խիմկիի» ընկերական խաղին
Բայդենի հետ Հայաստանի արտաքին քաղաքական հեռանկարները բարենպաստ են․ նա միշտ առանձնացել է հայանպաստ դիրքորոշումով
18:39
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել Բայդենին այցելելու Բրյուսել
Երբեք ավելի մեծ թվով գերիներ չեն վերադարձել Հայաստան, որքան նոյեմբերի 9-ից հետո. վարչապետ
Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Հարվածը դաժան էր, բայց ոչ՝ մահացու

Հայ ազգային կոնգրեսի օրերս տարածած հայտարարությունը, ըստ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ գործող իշխանության և թե՛ «խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել»՝ այն առումով, թե իբր ՀԱԿ-ը դրանով սատարում է այս ճամբարներից որևէ մեկին: «Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք»,- հայտարարության մեջ նշել է Տեր-Պետրոսյանը: Վերջինս շեշտել է՝ իրենց մտահոգողը միայնումիայն մեկն է՝ «խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով՝ անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է»։

Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա, ըստ նրա, պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: «Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»,- նշել է Հայաստանի առաջին նախագահը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս փուլում քաղաքացիական պատերազմի հավանականությունը մեծ չէ: «Այո՛, կլինեն բողոքի գործողություններ, բայց այս պահի դրությամբ քաղաքացիական պատերազմը հնարավոր չեմ համարում։ Սա չի նշանակում, թե վաղը դա տեղի չի ունենա, որովհետև գիտեք, որ Պաշտպանության բանակը Ղարաբաղում լուծարվում է, և շատ մարդիկ զենքերով կարող է գան Հայաստան։ Բայց այսօրվա դրությամբ դեռևս նման բան չեմ տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ արձանագրեց, որ ներքաղաքական դաշտում ստեղծվել է բարդ իրավիճակ. «Հայաստանին բավականին դաժան հարված է հասցվել, ստորագրվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, և այժմ Հայաստանում բարոյահոգեբանական շատ ծանր վիճակ է։ Նման երկիրը չի կարող զարգանալ, և այն հիմնավորումները, թե այդ պայմանագիրը ստորագրվեց, որ Հայաստանը զարգանա, տեղին չեն։ Բացառված է, որ Հայաստանն այս պայմաններում զարգանա։ Այս իշխանությունը կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել։ Քանի դեռ իշխանափոխություն կամ արտահերթ ընտրություններ չեն եղել, ոչ ոք ներդրում չի անելու։ Այո՛, տնտեսությունը կշարունակի ինչ-որ չափով աշխատել, բայց ներդրումներ չեն լինելու։ Բայց արձանագրենք նաև, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև հարաբերությունները չեն նորմալացել, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ ռուսաստանաբնակ հայ գործարարները Հայաստանում ներդրումներ անեն։ Չեմ կարող ասել, որ առաջիկայում դա թույլ կտրվի, իսկ առանց այդ ներդրումների Հայաստանի տնտեսությունը չի զարգանալու, անկախ նրանից՝ շրջափակում կլինի, թե ոչ»։

Բադալյանի խոսքով՝ կասկածելի է նաև, որ խոշոր ներդրումներ լինեն նաև ԱՄՆ-ից ու ԵՄ-ից. «Որովհետև շարունակվող հանրահավաքները ներդրումներին չեն նպաստելու։ Կարող է 1000 կամ 10000 հոգանոց հանրահավաք լինել, բայց երբ երկիրն այդ վիճակում է՝ խոշոր ներդրումներ չեն լինելու։ Հոգեբանական առկա իրավիճակը նույնպես չի նպաստելու ներդրումներին։ Վարչապետի հայտարարությունը՝ եկեք Հայաստանը զարգացնենք, պարզապես իրականություն չի դառնա»։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ բարդ է այս պահի դրությամբ կանխատեսել՝ իշխանափոխություն կլինի, թե ոչ. «Ընդդիմադիր ուժերը փորձում են իրենց լոզունգներով նման պահանջներ դնել, բայց կապ չունի՝ Նիկոլ Փաշինյանը կլինի, թե ոչ, կնքված պայմանագրի էությունը չի փոխվելու։ Հայկական զորքերը դուրս են գալու այդ տարածքներից։ Անգամ եթե հարյուր հազարանոց հանրահավաք լինի, ու ընդդիմադիրները հասնեն վարչապետի հրաժարականին, Ռուսաստանը հստակ դրել է հարցը՝ ինչ ստորագրվել է, պետք է իրականանա։ Խնդիրը հետևյալն է՝ այս պահին Հայաստանը զարգացման հնարավորություն ու բարվոք ապագա չունի։ Ներկայիս իշխանությունը պատկերացում չունի, թե աշխարհն ինչպես է զարգանում, ուր է շարժվում։ Եվ եթե դու գաղափար չունես, թե աշխարհում ինչ է կատարվում, դու չես կարող Հայաստանը տանել դեպի զարգացում։ Երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, կգա ադեկվատ իշխանություն, որը շատ հարցերի վերաբերյալ պատկերացում կունենա՝ հնարավոր է Հայաստանի առջև տարբեր հնարավորություններ բացվեն։ Երբ նայում ես լրատվական դաշտը, այնպիսի տպավորություն է, թե հայ ժողովուրդն ամբողջությամբ մահացել է, գերեզմանի քարն է միայն մնացել, բայց այդպես չէ։ Ստացված հարվածը շատ ծանր ու դաժան էր, բայց դա մահացու չէ։ Իհարկե հասկանում եմ, որ մարդիկ կորցրել են իրենց բնակավայրերը, բայց ներքաղաքական դաշտի այս լացուկոծը անհասկանալի է։ Այո՛, հարվածը շատ ծանր ու դաժան էր, բայց մահացու չէր։ Պետք է հասկանալ, որ հայ ժողովուրդն իր գոյության ընթացքում նմանատիպ շատ հարվածներ է ստացել, պարզապես ստացվեց, որ 30 տարվա այս դժվարություններն անիմաստ կորան։ Այդ դրական ապագան վերացավ, դաժան հարվածը հենց դա էր։ Կրկնում եմ՝ հարվածը դաժան էր, բայց ոչ՝ մահացու»։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում