Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ովքեր են այդ պատասխաններն ունեցող մարդիկ

Պուտինն առանցքային դեր է ունեցել պատերազմի դադարեցման հարցում, նա օրերով նստած էր հեռախոսի վրա՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այն, որ Պուտինն ունեցել է առանցքային դեր, չկա կասկած: Սակայն կա մի ուշագրավ հարց՝ ինչո՞ւ նա չկարողացավ իր դերն իրացնել դեռևս հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցության արդյունքում, երբ գիշերային բանակցային մարաթոնից հետո հայտարարվեց առաջին հրադադարի պայմանավորվածության մասին: Մոսկվայում 11 ժամ բանակցեցին Սերգեյ Լավրովը և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Լավրովը հայտարարեց, որ այդ ընթացքում մեծ ներգրավվածություն է ունեցել ՌԴ նախագահը, որը պարբերաբար կապվել է բանակցողների հետ, հետո ըստ անհրաժեշտության՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ուրեմն ինչո՞ւ չստացվեց Պուտինի մոտ հոկտեմբերի 9-ին, և 10-ից սպասվող հրադադարը չպահպանվեց ոչ մի րոպե, Ալիևը չլսեց Պուտինին, թեև կարծես թե համաձայնել էր հրադադարի: Իհարկե, հազիվ թե երբևէ հնարավոր լինի ստանալ այդ հարցի ստույգ պատասխանը:

Պուտինը այդքա՞ն էլ բավարար ջանք չգործադրեց հոկտեմբերի 9-ին՝ ի տարբերություն նոյեմբերի 9-ի, թե՞ կային այլ գործոններ: Ըստ այդմ՝ եթե կային այլ գործոններ, ապա դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ին մեծ է եղել ոչ թե Պուտինի դերը, այլ մեկ ամիս առաջ խանգարող գործոնների չեզոքացման դերը: Հետևաբար առաջանում է հարց, թե որոնք են եղել այդ գործոնները, և ով է եղել չեզոքացնողը, որ մեկ ամիս անց փաստորեն ստացվել է: Եթե չեզոքացնողը Պուտինը չի եղել, ապա ո՞վ, իսկ եթե եղել է Պուտինը, ապա որո՞նք էին այն գործոնները, որոնք չեզոքացնելու և պատերազմի դադարեցման հասնելու համար նրան փաստորեն պահանջվել է մեկ ամիս: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ այդ մեկ ամսվա ընթացքում հրադադարի պայմանավորվածության ջանք և, իհարկե, չպահպանված, սակայն հայտարարության հասել են Ֆրանսիան, հետո ԱՄՆ-ը:

Հասանելի կդառնա՞ն հայկական հանրությանը երբևէ այդ հարցերի պատասխանները: Բանն այն է, որ հարցերը կան, ընդ որում՝ կան շատ այլ հարցեր էլ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել: Դրանց պատասխանների բացակայությունը Հայաստանում բորբոքում է հանրային, քաղաքական կրքեր, որոնք կարող են լինել անկայունությունների պատճառ:

Մյուս կողմից՝ պարզ է, որ հարցեր են, որոնց արագ և սպառիչ պատասխան ակնկալելը ամենևին իրատեսական չէ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Դա նշանակում է, որ հայկական հանրությունը լինելու է պատասխան չունեցող կամ մոտ ապագայում սպառիչ պատասխան չունեցող, սակայն ճակատագրական նշանակության հարցերի ազդեցության գոտում: Այլ կերպ ասած՝ այդ հարցերի պատասխանն ունեցող մարդկանց ազդեցության գոտում: Եվ հետևաբար կա մի հարց էլ՝ ովքե՞ր են այդ պատասխաններն ունեցող մարդիկ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում