Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 636-ի: Կառավարությունը տեղեկացրել է, որ ևս 37 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից:
Թբիլիսիի կլինիկաներում մահացել է 13 մարդ, Աջարիայում՝ 10, Իմերեթիում՝ 8, Քվեմո Քարթլիում՝ 3, Շիդա Քարթլիում՝ 2, Կախեթիում՝ 1:
Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 3473 նոր դեպք: Սա առավելագույնն է համավարակի ողջ ընթացքում: Երկրում COVID-19-ի հաստատված հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 73.154 է: