Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Այդ 17-ն ուղղակի կողոպտեցին երկիրը, նրանք ամենամեղավորն են այս իրավիճակի համար

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը ֆրանսահայ համայնքի մոտ շոկ է առաջացրել։ Ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանն ամենասարսափելի երազում չէր կարող պատկերացնել նման հայտարարություն․ «Ես հասկանում էի, որ թշնամու զենքերն ահռելի են, որ մեր օդը լավ չի պաշտպանվել, դա էլ էի հասկանում, բայց մտածում էի՝ երբ զենքեր ուղարկեն, մենք կհաղթենք։ Իսկ այն, որ որևէ կերպ կարող է կապիտուլյացիա լինել, չէի հավատում։ Սա ուղղակի սարսափելի է։

Արդյո՞ք ղարաբաղցիները պետք է վերադառնան իրենց տներ և ապրեն, արդյո՞ք պետք է ապահովության զգացում ունենան»,-նշեց Գործունյանը։

Ըստ եռակողմ ստորագրած հայտարարության՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է մնացել Հադրութի շրջանը, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների մի մասը։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Այս հայտարարությունը, ըստ Գործունյանի, հուսադրող է։ Ավելին, նա չի բացառում Արցախի անկախության ճանաչումը Ֆրանսիայի կողմից հենց այս փուլում։ «Տարբեր քաղաքներ ճանաչեցին Արցախի անկախությունը, Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը հայերի համար կլինի ամենամեծ նվերը։ Սարսափելի է այն ընտանիքների վիճակը, որոնք տղաներ, ամուսիններ, եղբայրներ կորցրին, ցավում եմ նրանց համար»,- ասաց Գործունյանը՝ հույս հայտնելով, որ որևէ բան այդ ուղղությամբ կփոխվի։

Նրա խոսքերով՝ հասկանալի էր, որ Մակրոնը Պուտինի դեմը միայնակ չէր կարող առնել, ԱՄՆ-ն էլ պետք է միանար, բայց քաղաքականության մեջ ամեն մեկն իր շահն է առաջ տանում։

«Ժողովրդավարական հեղափոխություն առանց արյան, երևի դա Պուտինին շատ էր խանգարում, չէին մարսում դա, այդ փոփոխությունները չկարողացան մարսել»,- ասաց նա։

Գործունյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ տղաները Հայաստանի համար զոհվեցին․ «Արդյո՞ք այդ մայրերը նման պատասխանից պետք է հանգստանային․․․ իհարկե, ոչ․․․»։

Անդրադառնալով 17 կուսակցությունների՝ վարչապետի հրաժարականը պահանջելու կոչերին, Գործունյանը նշեց, որ այս իրավիճակի իրական մեղավորները հենց նրանք են․ «Սրանք ամենամեղավորներն են այս իրավիճակի համար, ՀՀԿ-ն, Դաշնակցությունը, ուղղակի կողոպտեցին երկիրը, այսպիսի վիճակի հասցրին 20 տարվա մեջ։ Եվ ամեն անգամ ահռելի վտանգավոր բան եղավ, մենք Դաշնակցության շնորհիվ միայն հող ենք կորցնել։ Կեղտոտ են նրանք բոլորը, իրավունք չունեն այս մասին խոսելու, քանի որ մեղսակից են այս ամենին։ «Ես նայում էի կադրերը ու մեկ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ նրանք դիրքերում չէին, թող իրենք էլ գնային պաշտպանեին հայրենիքը։ Հները չեն կարող հետ գալ, ժողովուրդը չի կարող նրանց վերադարձնել, ժողովուրդն հիմա ավելի խելացի է»,- ասաց Գործունյանը։

Սփյուռքի մեծամասնությունը, նրա խոսքերով, ասում է, որ Փաշինյանի կողքը պետք է լինել, որ ներսում ուրիշ քաղաքական խնդիրներ չսկսվեն, նույնիսկ եթե նա այս թուղթը ստորագրել է, և դեմ ենք, բայց նրա կողքին կլինենք։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում