Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Փաշինյանը ճարահատյալ է ստորագրել այդ փաստաթուղթը. հիմա մեզ համար ցավալի է տեսնել ՀՀ ներքաղաքական զարգացումները

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Պարոն Էստուկյան, պատերազմն ավարտվեց հայտնի ելքով, հայտնի փաստաթղթի ստորագրությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։ Ի՞նչ արձագանք գտավ այն Թուրքիայի հայ համայնքում։

– Բոլորս շշմած ենք նոյեմբերի 10-ի այս համաձայնագրից, որովհետև այդպիսի բանից չէին խոսում, այդպես չէինք պատրաստվել։ Հետևելով լրատվությանը, մտածում էինք, թե ամուր դիմադրություն ունենք, բայց հետո պարզվեց, որ ծանր իրադրության մեջ ենք և ուրիշ ճար չէր մնացել, եթե ոչ այդ համաձայնությունը ստորագրելը։ Դա, անշուշտ, մեզ համար ցավեցնող է այն առումով, որ եթե նման բան պետք է լիներ, թող օրեր առաջ լիներ, որ այդքան երիտասարդ չզոհվեր, թող շուտ լիներ, մինչև Շուշիի անկումը։ Հիմա էլ Թուրքիան առիթ ստեղծեց, որպեսզի իր զորքը գոնե դիտորդի կարգավիճակով տեղակայի Ադրբեջանում։ Թուրք զինվորը փաստացի այդտեղ կլինի որպես դիտորդ։ Սա հայերիս համար դժվար տանելի իրավիճակ է։ Սակայն նույնքան դժվար տանելի են նաև հիմա Փաշինյանի կառավարության հետ քաղաքական խնդիր լուծելու փորձերը։ Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում բոլոր այս զարգացումներին։ Օրնիբուն հետևում ենք Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը միայն, քանի որ պատերազմի առաջին օրերին այստեղի կառավարությունը դժվարացրել է համացանցի հայկական մասի հասանելիությունը այստեղ, սոցցանցերը անհասանելի են։ Կարող եմ միայն ասել, որ մեծ մտահոգությամբ ենք հետևում այդ զարգացումներին։

– Եթե Թուրքիան բացահայտ աջակցություն չհայտներ Ադրբեջանին, պատերազմը նման ելք կարո՞ղ էր ունենալ։

-Հայաստանը կռվում էր երկու երկրների բանակի դեմ, գումարած ահաբեկիչները, ապա պարզ էր արդեն, որ ուժերը հավասար չեն։ Ադրբեջանն ու Թուրքիան այս տարիներին բավականին զինվել էին և զինվորների, զինտեխնիկայի որակով էլ գերազանցում էին մեզ։

Մնում էր մարտնչող զինվորի կամքը, որը մեր դեպքում ավելի բարձր էր, բայց գործնականում մի քանի հարյուր երեխա մարտնչում էր մի քանի հազար թշնամու դեմ։ Նման դեպքում հնարավոր չէր արդյունքի հասնել, անգամ եթե Թուրքիայի ներգրավվածությունը չլիներ։ Մեծ դեր խաղացին ԱԹՍ կոչվող սարքերը, որոնք պատերազմի ելքի վրա մեծ ազդեցություն ունեցան։ Թուրքիայի անմիջական մասնակցությունն էլ ավելի բարդացրեց իրավիճակը։

Պատերազմի այս ելքով կարո՞ղ ենք արցախյան հարցը լուծված համարել, թե՞ սա ժամանակավոր լուծում է, քանի որ խաղաղապահները տեղակայվում են 5 տարով, և 5 տարի հետո կողմերից մեկի անհամաձայնության դեպքում այս որոշումը կարող է չեղարկվել, և նորից պատերազմը կարող է վերսկսվել։

– Հիմա հետզհետե ավելի շատ բարբարոսական երևույթների ենք ականատես լինում։ Երեկ թուրքական հեռուստակայանները ցույց տվեցին, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները ջարդում հայկական խաչքարերը։ Այս երևույթները դեռ կշարունակվեն։ Նրանք այդ հոգեբանությունն են կրում։ Ադրբեջանցիների մեջ շատ լուրջ հայատյացություն կա և դա ավելի կբարդացնի հետագա գործընթացները։ Դրա օրինակներից էր Շուշիի գրավումը։ Այսուհետ ինչպես Գետաշենի մասին երգեր էինք երգում, այնպես էլ պետք է Շուշիի մասին երգեր երգենք։ Ափսոս, որ անցնող 25-26 տարիներին չկարողացանք մարդավայել, քաղաքակիրթ, դիվանագիտական ռազմավարություն ունենալ, որպեսզի որոշ բանակցություններով, անգամ հողային փոխզիջումներով որոշ քայլեր արվեին և առանց ռուսի միջամտության, երկու երկրների բանակցություններով հարցը լուծեինք։
Անշուշտ, այս իրավիճակը ձեռնտու չէր ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ, իհարկե, Ադրբեջանի իշխանություններին։

Բայց փորձագիտական շրջանակները պնդում են, որ նման ելքը ամենաշատը Ռուսաստանին էր ձեռնտու, քանի որ այդպիսով նա մեծացրեց իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

– Այո՛, Ռուսաստանը ահավոր շահած դուրս եկավ, նաև Թուրքիան։ Այո՛, խնդրի մեջ միակ տուժող կողմը հայերն են։ Իսկ հիմա մենք ավելի ենք բարդացնում՝ իշխանությունների հետ քաղաքական խնդիրներ լուծելով։ Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցողը շատ ցավալի է։ Հայտնի է, որ նախկին ռոբականները, սերժականները, բոլորը փողոց են դուրս եկել, նրանց հետ է նաև Դաշնակցությունը։ Նրանք իրենց շատ լկտի են պահում Փաշինյանի հետ։ Բայց պետք է ընդգծել, որ Փաշինյանը իր կամքով չի ստորագրել այդ փաստաթուղթը։ Նա ճարահատյալ է դա արել։ Մենք լսում ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու հասկանում ենք, որ ժողովուրդը ուղղակի խաբվել է։ Փաստացի ռազմաճակատում կռվող զինվորը իրեն փոխարինող չի ունեցել։ Փաստացի 18 տարեկան պատանին պետք էր պատերազմեր մի քանի հազար զորախմբի դիմաց։ Եվ եթե այս զինադադարը չլիներ և այս համաձայնությունը չկնքվեր, հավանաբար շատ ու շատ ծանր զինվորի կորուստներ կունենայինք, զոհերի թիվը կավելանար։ Ես ուրախ եմ, որ որևէ ձևով այդ զինվորների կորուստները կանգնեցվել է։ Մենք 18-20 տարեկան այդքան տղա չպետք է կորցնեինք։ Դրա համար ուրախ եմ, որ Փաշինյանը նման կերպ է վարվել։ Փաշինյանի վերջին ելույթը շատ իմաստուն էր, որտեղ նա ասաց, որ զինվորը զոհվում է հանուն հայրենիքի, բայց պահ է գալիս, որ հայրենիքը պետք է զոհվի՝ զինվորի կյանքը փրկելու համար։ Սա ինձ համար շատ իմաստալից բացատրություն էր։ Այդքան զինվորի նահատակվելով հայրենիքը էլի չէր փրկվելու։ Ավելին՝ կորցնելու էինք ամբողջը ու այդքան էլ զինվոր։ Ցավոք, պատերազմի ելքը մեզ համար հուսալքող, մաշեցնող եղավ։ Տա Աստված, որ այսուհետ մենք ամբողջ ուժող աշխատենք Հայաստանի զարգացման, հզորացման ուղղությամբ։

Պարոն Էստուկյան, իսկ Թուրքիայում բնակվող հայերի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան։ Պատերազմով, պատերազմի ելքով պայմանավորված՝ տրամադրություններ փոփոխվե՞լ են։

– Այստեղ միահամուռ համայնքի մասին խոսել չի կարելի։ Այստեղ խավեր կան, որ անտարբեր են մնացել պատերազմի առաջին օրվանից մինչև հիմա։ Կային հայեր, որոնք ցասումի ու հիասթափության մեջ են։ Կան հայեր, որոնք այստեղից օգնություն էին հավաքում և ուղարկում։ Այնպես որ, խավերը տարբեր են։ Իսկ մնացած առումով իրավիճակը հանգիստ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում