Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան «զինվո՞ւմ» են կարգավիճակով ու Հադրութով

Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակիչները Երևանում ակցիաներ են արել իրենց իրավունքների միջազգային բարձրաձայնման համար:

Այդ ակցիաներն անցել են Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առաջ, որտեղ արժանացել են ուշագրավ ընդունելության: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպել է ակցիայի մասնակիցներին և հայտնել, որ Ֆրանսիան հետամուտ է լինելու իրենց խնդիրը բարձրաձայնելուն և բաց դուռ է նրանց համար՝ աշխարհին լսելի լինելու ճանապարհին:

Միացյալ Նահանգների դեսպանատանը հադրութցիների հետ հանդիպել է դեսպանատան աշխատակից՝ նշելով, որ ԱՄՆ-ն տեղյակ է իրենց խնդրից և շահագրգիռ է դրա հանգուցալուծմամբ, ինչպես նաև օրերս պատրաստվում է հրավիրել քննարկման: Հադրութի բնակչությունը դնում է շրջանի դեօկուպացիայի խնդիր: Այստեղ, իհարկե, հարցը մարդու իրավունքի և մարդասիրության շրջանակում է, սակայն միանգամայն շոշափելի քաղաքական համատեքստով: Անկասկած է, ինչը նաև մենք ցավալիորեն տեսանք այս պատերազմի ընթացքում էլ, որ մարդու իրավունքի հարցը միջազգային հարաբերությունների համատեքստում ստորադասվում է աշխարհաքաղաքական խնդիրներին, հետաքրքրություններին ու շահերին: Եվ այս իմաստով, իհարկե, Հադրութի բնակչությունը պատրանքներով չէ, որ պետք է առաջնորդվի հարցը միջազգային դերակատարներին և մասնավորապես միջնորդներին ներկայացնելիս, կամ դրանցով չէ, որ առաջնորդվում է: Այստեղ շատ հստակ են նաև իրողության քաղաքական տողատակերն ու մոտիվացիոն հիմքերը իրադրության ռազմա-քաղաքական հարաբերակցության խորքում:

Այդ համատեքստով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բավականին պատրաստակամ հետաքրքրվածությունն ու խնդրին ընդառաջ գնալը բավականին հատկանշական և դիտարկման արժանի երևույթ է: Բանն այն է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները, փաստացի մի կողմ քաշված էին պատերազմի դադարեցման ռուս-թուրքական գործընթացից, որն արտահայտվեց հայտնի եռակողմ համաձայնագրով, որտեղ չկա Հադրութի դեօկուպացիայի հարց և ամրագրվում է, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին: Մի կո՞ղմ էին քաշվել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, թե՞ պարզապես նրանց դուրս էին թողել Ռուսաստանն ու Թուրքիան, սա առանձին հարց է: Սակայն նկատելի է, որ Նահանգներն ու Ֆրանսիան մտադիր չեն մնալ մի կողմ քաշված, դուրս մնացած: Նահանգները դեռևս ունի ընտրական գործընթացից դուրս գալու հարց և այն կարող է ձգվել որոշակի ժամանակահատված, մինչև հունվարի 20, սակայն պետք է նկատել մի ուշագրավ հանգամանք՝ պետքարտուղար Պոմպեոն այցելում է Ստամբուլ կրոնական ազատությունների թեմայով, ինչը Թուրքիայում ունեցել է բավականին տհաճ ընկալում: Իհարկե, Պոմպեոյի այցը առնչվում է Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ իրավիճակին, սակայն հարցերը ռեգիոնում խիստ շաղկապված և փոխազդված են, եթե անգամ ոչ ուղղակի: Փարիզը գործնականում միանգամից է հայտարարել, որ դիտարկում է եռակողմ համաձայնագիրը, ունի հարցեր և դրանում պետք է արտացոլվի Հայաստանի շահը, սահմանվի Արցախի կարգավիճակը:

Դեսպանների արձագանքը Երևանում հադրութցիների ակցիային, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, պատերազմի դադարեցման գործը թողնելով ըստ էության այդ հարցում ռեգիոնալ երկու առավելագույն լծակ տիրապետող Մոսկվային ու Անկարային, դրա հանգուցալուծումից հետո չեն պատրաստվում ռեգիոնը թողնել նրանց ամբողջությամբ: Իսկ դրա համար, այսպես ասած, պրոցեսում ազդեցիկ ներգրավման համար առանցքային գործիք կամ հաղթաթուղթ է Արցախի կարգավիճակի, Արցախի տեղահանված շրջանների բնակիչների իրավունքի հարցը: Ընդ որում, այդ համատեքստում ԱՄՆ ու Ֆրանսիայի ներգրավմանը բոլորովին դեմ չի լինի Ռուսաստանը, քանի որ այդ ներգրավումը էլ ավելի է բարձրացնելու ՌԴ դերը թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Ըստ այդմ, Ռուսաստանը կսպասի ԱՄՆ ու Ֆրանսիայի ակտիվ խաղ վերադառնալուն: Իսկ այդ իրավիճակը հնարավորություն է տալիս Արցախի տեղահանված հայությանը առավել ակտիվ խաղացող լինել իրենց խնդիրները միջազգային օրակարգ բերելու հարցում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում