ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Միացյալ նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված գործող պատժամիջոցները, հաղորդել է Սպիտակ տունը:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն կարգավորվել… Այդ իսկ պատճառով ես որոշեցի երկարաձգել Իրանի նկատմամբ 1979թ.-ի նոյեմբերի 14-ին 12170 հրամանագրով հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմը»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Պատժամիջոցները ենթադրում են, մասնավորապես, Իրանի կառավարության ակտիվների սառեցում:
Սահմանափակող միջոցառումները կապված չեն միջուկային ծրագրի հետ, այլ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ միջազգային ահաբեկչությանը սատարելու մեղադրանքների հետ: