Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Չի՛ կարելի. այն, ինչ այդ անձինք ու այդ ուժերը այսօր անում են փողոցում՝ կոչվում է պետությունը ճոճել

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն առ այսօր չի ստացել օրերս ԱԱԾ և գլխավոր դատախազություն ուղարկված իր դիմումի պատասխանը, որով նա նշված իրավապահ մարմիններից պահանջում էր քրեական գործ հարուցել նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ Փաստաբանը այդ դիմումով իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունը ոչ սահմանադրական եղանակով փոփոխելու կոչեր իրականացնելու փաստի վրա։

Սիրունյանն իր դիմումին կցել է նաև Վազգեն Մանուկյանի հայտարարության տեքստը և կոչ արել քրեական գործ հարուցել։ Սիրունյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազությունից այսպես էլ պատասխան չի ստացել, իսկ ԱԱԾ-ից պատասխանել են, որ իր դիմումը ուղարկել են ոստիկանություն։

Ալեքսանդր Սիրունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես այդ հայտարարությունը, այնպես էլ վերջին երկու օրը հնչող նման հայտարարությունները ռազմական դրության ժամանակ քրեորեն հետապնդելի են, ու անհապաղ պետք է քրեական գործ հարուցվի ոչ միայն Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ «Այդ արարքների համար Քրեական օրենսգրքում հոդված կա, 301 հոդվածը՝ իշխանությունը բռնի փոխելու կոչեր։ Այդ հայտարարությունները լիովին տեղավորվում են այս հոդվածի տակ, ու Վազգեն Մանուկյանի, նրա մյուս աջակիցների՝ Հրատ Բագրատյանի ու մյուսների նկատմամբ պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի։ Պետությունը հիմա պետք է հստակ քայլեր ձեռնարկի այս ամենի դեմ։ Այդ անձինք հիմա պետությունը ճոճում են։

Կառավարությունը ճիշտ է գործել, թե սխալ, մենք դրա մասին ազգովի կմտածենք, գնահատականը կտանք առնվազն 1-2 ամսից, բայց ոչ թե այս երկու օրը։ Էս ի՞նչ եք անում ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել, սա հրադադար է։ Այն, ինչ այդ անձինք ու այդ ուժերը այսօր անում են փողոցում՝ կոչվում է պետությունը ճոճել։ Ուրիշ բացատրություն, ուրիշ անուն չկա այդ ամենին»,- ասաց Սիրունյանը։

Նրա խոսքերով՝ եթե այդ ուժերը ուզում են վարչապետը փոխվի, բա ինչի չեն ասում, թե ում են ուզում տեսնել։ «Էդ ում եք գտել, որ ուզում եք վարչապետին փոխել։ Չի՛ կարելի։ Կրկնում եմ, վերջ տվեք պետության հիմքերը շարժել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս օրերին պետք է իրավապահ մարմինները ավելի խիստ գործեն, օրենքը պետք է ավելի խիստ գործի, քաղաքացիները պետք է ավելի խիստ ենթարկվեն օրենքի պահանջներին։ «Իշխանությունը չի կարող չօգտագործել այն լծակները, որոնք իրեն օրենքով վերապահված են։ Կարգուկանոնը պետք է միատեսակ լինել։ Տարօրինակ բան եմ ասում, բայց հիմա կարող է և դեմոկրատիա չլինել։ 2-3 ամիս հետո խոսենք դեմոկրատիայից, խնդրեմ։

Բայց ոչ հիմա։ Էս ինչ վիճակ է։ Ով տեղից վեր է կենում, ուժայիններին հորդորում է դուրս գալ իշխանության դեմ։ Սա մտահոգիչ է։ Հիմա ինչ որ արվում է, արվում է պետության դեմ։ Հիմա ժամանակը չէ քննարկելու՝ Նիկոլը լավ է, թե լավը չէ։ Իսկ այդ ուժերը, նման դիսկուրս առաջ քաշելով, հրահրում են քաղաքացիական պատերազմ»,- եզրափակեց Սիրունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում