Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Չկա նման ընթացակարգ. Արա Ղազարյանը՝ Ալիևի՝ Հայաստանին փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Ալիևը տեղեկացրել է, որ այդ նպատակով միջազգային փորձագետների են ներգրավելու: «Արդեն տրվել է հրաման պատճառված վնասը հաշվարկելու համար, որպեսզի դրա գրանցումը ապահովվի: Խմբերն արդեն մոբիլիզացվել են, միջազգային փորձագետներ են հրավիրվելու: Միջազգային փորձագետների մասնակցությամբ ողջ նյութական և բարոյական վնասը հաշվարկվելու է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ դիմում է ներկայացվելու միջազգային դատարան։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի՝ փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայտարարությանը և դրա հնարավորություններին, նշեց, որ այդ խոսակցությունները հստակ չեն, Ալիևը չի նշում, թե մասնավորապես միջազգային որ դատարան է դիմելու, որ քաղաքական մարմնին, ինչ ընթացակարգով։ «Այդ հարցերը պետք է հստակ կարգավորվեն, հստակ ընթացակարգով։ Ալիևը ոչ մի հստակեցում չի անում, չի նշում, թե որ միջազգային իրավական փաստաթղթերի ներքո։ Չկա նման ընթացակարգ և, կարծում եմ, դժվար էլ լինի»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ եթե նման ընթացակարգ լինի, Հայաստանն էլ կներկայացնի հենց միայն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ «Պետք չէ մոռանալ, որ երկու դեպքում էլ հարձակվողը Ադրբեջանն է եղել։ Ուստի պետք է ընդգծեց, որ նրա վարած պատերազմը անօրինական է եղել, որովհետև նա հարձակվել է։ Իսկ ժամանակակից աշխարհում հարձակողական պատերազմն արդեն իսկ միջազգային հանցագործություն է։ Պատերազմը կարող է լինել միայն ինքնապաշտպանական նպատակով։ Այս դեպքում Հայաստանի վարած պատերազմն է եղել օրինական և արդարացի։ Հետևաբար՝ դա շատ անորոշ և անհիմն հայտարարություն է։ Մանավանդ որ չի նշվում, թե ինչ ընթացակարգով, որ դատարան և ինչ միջազգային փաստաթղթի հիման վրա պետք է նման պահանջ ներկայացվի»,- ասաց Ղազարյանը։

Ալիևի կարծիքը, սակայն, կիսում է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։ Նա նախօրեին հայտարարություն էր տարածել, որտեղ նշել է, որ ստորագրված փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլև՝ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա։ «Դեռևս երկու տարի առաջ ահազանգել էի, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է նախապատրաստում՝ կապված Արցախում և 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցման կապակցությամբ: Սակայն նրանք չէին կարողանում հայց ներկայացնել, քանի որ չունեին բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը: Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազգային կազմակերպություն, որը գնահատել էր Ադրբեջանին հասցված վնասները՝ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանի վարչապետը, նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը՝ ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, և դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար»,- գրել է Կոստանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում