Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ունեմ վերապահություն ստորագրված հայտարարության վերաբերյալ. դա արվեց ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՇվեյցարիաՀայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունը: Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց, որ, ըստ էության, Արցախի ճանաչման գործընթացը հիմա շատ ավելի հավանական է: Որքանո՞վ է իրատեսական նման պնդումը:

– Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ստիպված եղավ վարչապետը այդքան շուտ, միայն պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի խորհրդի վրա հիմնված այդ որոշումը կայացնել, ես ունեմ վերապահություն: Ոչ թե այն պատճառով, որ հենց այս որոշումը կայացվեց, այլ այն, որ ՀՀ նախագահը, թեև գործադիր պարտականություններ չունի, սակայն ունենալով փորձ և կապեր զանազան երկրների հետ, կկարողանար կամ լրացուցիչ, կամ նաև այլ խորհուրդ տալ, որը կարող էր լուսաբանել, նաև ընդլայնել այս որոշման քաղաքական ու ինստիտուցիոնալ հիմքը:

Ինչ վերաբերում է բովանդակությանը, այն սարսափելի է: Իհարկե, շատ հեշտ է՝ չպետք է ստորագրեիր, կամ ուրիշ բան պետք է ստորագրեիր, բայց գրեթե, բառի բուն իմաստով, դանակը դրել էին կոկորդին ու ասում էին՝ ստորագրիր: Սակայն պետք է հասկանալ, որ այս փաստաթղթի մեջ ոչինչ չի նշված Արցախի քաղաքական կարգավիճակի մասին: Պարզ չէ, թե այս պահին ինչ է տեղի ունենում Հադրութի հետ կապված, արդյո՞ք ամբողջ Հադրութն է գրավված, թե՞ մի մասն է գրավված: Պարզ չէ նաև հարցը, որը վերաբերում է Շուշիին: Գնալ այսպիսի փաստաթղթի ստորագրման, մեր ձեռքերում միայն ավազ գտնելով, իհարկե, ծանր է: Նաև չի հստակեցված, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը որ կողմում պետք է լինի: Որ կողմում էլ լինի, դա իրականում մեզ համար շատ մեծ հարված է, և ոչ միայն մեզ համար, այլ նաև այն երկրների համար, որոնք չեն հասկանում, թե ինչ է նշանակում Թուրքիայի տարածաշրջանային հարաբերությունների մեջ ունենալ այս ցամաքային շարունակական կապը մի պետության հետ, որն իրականության մեջ մի պետություն է, որը, բառիս բուն իմաստով, ղեկավարվում է Թուրքիայի կողմից, և որը անում է այն, ինչ Թուրքիան իրեն հրամայում է:

Ինչ վերաբերում է հետևանքների գնահատմանը, ես մի կողմից զգույշ, մյուս կողմից՝ խիստ պետք է լինեմ: Այն, ինչ տեղի ունեցավ՝ թե՛ կառավարության դիմաց սադրանքները, թե՛ ամենասարսափելին՝ խորհրդարան ներխուժումը և ԱԺ նախագահին ֆիզիկական վտանգի տակ դնելու փաստը, ոտնատակ տվեցին բոլոր ժողովրդավարական արժեքները: Այսքան տարիների ընթացքում քար առ քար քայլեր ենք արել, որ կառուցենք ժողովրդավարական ազգ և պետություն: Պարզ է, որ սա կազմակերպվել էր որոշակի քաղաքական ուժերի կողմից, որոնք ըստ էության ոտնահարել են մեր Սուրբ գիրքը՝ Սահմանադրությունը: Մենք պետք է կարողանանք այն ժողովրդավարական հիմքը ստանալ, որպեսզի այս տեսակ ծանր որոշում կայացվի, և նաև վարչապետի պատասխանատվության տակ էր այդ մասը, ինչը ինքը չարեց:

– Հիմա, ըստ Ձեզ, որքանո՞վ է մոտեցել Արցախի միջազգային ճանաչման հարցը:

– Ես դրանում այդքան վստահ չեմ, որ մոտեցել է: Մենք, իհարկե, Շվեյցարիայում ամեն ինչ անում ենք հենց այդ ուղղությամբ, կարողանալով բոլոր խորհրդարանականներին՝ թե դաշնային մակարդակով, թե տարածքային, հասկացնել, թե որոնք են իրավական հիմքերը, որ դա կարողանա լինի: Դա նույնն է, որ դուք ասեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինի մի մասը ճանաչել 4 պաշարող երկրներից դուրս մի անկախ պետություն: Չգիտեմ, մենք հասկացա՞նք, թե ինչ տեղի ունեցավ այս 45 օրվա ընթացքում: Ես չեմ ուզում հակազդել մեր զինվորներին, սպաներին, որոնք դեռ գտնվում են Ղարաբաղում, և որոնք գտնվում են նաև այն վայրերում, որտեղ իրենք կարող են երևակայել, թե կարող էր ռազմական հաջողություն տեղի ունենալ:

Սակայն չունենալով իրական պատկերը, իրենք ասում են, որ այն, ինչ տեղի ունեցավ, իրենց կամքին դեմ է, ոմանք նաև դավաճանություն բառն են գործածում: Արդյո՞ք բոլոր զինվորական ղեկավարները, որոնք վերահսկողությունը ունեին իրադրության, իրապես բոլորը դավաճան էին: Պատասխանը երկուսն է. եթե դավաճան են, նշանակում է՝ ինչ-որ մեկն իրենց այս կամ այն ձևով պարտադրեց, որ այդ քայլն անեն: Ես չեմ կարծում, որ դա հնարավոր բան լինի:

Մենք պայքարում ենք ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակի դեմ, ես չեմ ուզում մարդիկ երևակայական գետնի վրա շարժվեն։ Իրողություն է, որ Թուրքիան է պատերազմ վարում Հայաստանի դեմ։ Եվ ունենալով բացարձակ օդային տիրապետում, ռազմամթերքի տեսակետից ունենալով բացարձակ վերահսկողություն, բայց կրելով այդքան կորուստներ՝ թե՛ մարդկային, թե՛ ռազմամթերքի տեսանկյունից, և նորեն ունենալով այդ ամբողջ կորուստները, ունենալով շարունակական թարմացում թե՛ հարձակվողների, թե՛ բանակի, թե՛ անօդաչուների, թե «Սմերչ»-ների վերաթարմացում, որով Արցախի բնակչության ապահովությունը հարցականի տակ դրվեց։

– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն հիմա։

– Կարծում եմ՝ այս պահից մեր գործը պետք է լինի մեր բանակի հնարավորությունները՝ թե՛ ռազմամթերքի, թե՛ զինվորների վերաթարմացում իրականացնել, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, միայն հոգեբանական շոկ չի, 45 օր կրակի տակ մնացած զինվորները, հակառակորդի վայրագությունը իրենց մաշկի վրա ապրեցին, ինչպե՞ս պետք է ապաքինվեն՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան հենքի վրա։

Երկրորդ՝ ռազմամթերքի վերաթարմացումը հիմնական խնդիրն է։

Երրորդ խնդիրը դիվանագիտական գետնի վրա է, այսինքն՝ ռուսի հետ ինչպես պետք է վարվել։ Ռուսն արեց, ինչ որ արեց, այսինքն՝ այլ բան չարվեց, որ կարելի էր երևակայել ոչ մեկ տարի կամ մեկ ամիս առաջ, արդեն 25 տարի առաջ, ինքը ուրիշ բան չէր ուզում, քան Ղարաբաղը դատարկել, տկարացնել մինչև վերջ և գալ ու տիրապետել ամբողջ տարածքին, և դա արեց ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս, դա արեց ՌԴ նախագահը, այսինքն՝ Մինսկի խումբ չկա։

Ռետինի ժեստով ընդհանրապես Մինսկի խումբը ջնջվեց, բա ո՞ւր է Ֆրանսիան, ասելիք չունի՞, ԱՄՆ-ն ո՞ւր է, ինքն այս ամենի մեջ ասելիք չունի՞։ Եվ հիմա այս բոլոր վնասները պետք է փորձել ծայրից ծայր կարել, ի մի բերել, քաղաքական ստատուսը հստակեցնել ոչ ուրիշների ճանաչման միջոցով, այլ մեր փաստարկների։ Ուղղակի պետք է կարևոր լինի, թե ինչպես վարչապետն այս խնդիրները պետք է սեղանի վրա դնի և ինստիտուցիոնալ ձևով դնի։ Հիմա ամենակարևորը ինստիտուցիոնալ անձնավորություններն են և առաջին հերթին նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում