Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Լավրովը՝ հաջորդ փուլի և Հայաստանի ընդդիմության մասին

Հայաստանի ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիաներ անել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով հայտնի տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանում ընդդիմության բողոքի ակցիաների մասին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն իր մեջ պարունակում է մի քանի հատկանշական շերտ:

Մասնավորապես, պաշտոնական քարոզչության խողովակներով Հայաստանի իշխանությանը «հակառուսական» որակող ՌԴ-ն այժմ, ըստ էության, «հակառուսական» է որակում Հայաստանում աղմկող ընդդիմությանը, իհարկե ոչ ուղիղ իմաստով, բայց, ըստ էության, շատ թափանցիկ տողատակով կամ տրամաբանությամբ: Իսկ պատճառը բնականաբար այն է, որ տվյալ պարագայում կա Ռուսաստանի հովանու ներքո համաձայնագրի իրագործման խնդիր, և Ռուսաստանն այժմ պահում է իր իսկ քարոզչամեքենայով, դրա կարկառուն ներկայացուցիչներով անընդհատ, անգամ պատերազմի օրերին պախարակվող Հայաստանի վարչապետի թիկունքը: Մյուս կողմից, դա չի նշանակում, որ Ռուսաստանն այդ թիկունքը չի բացելու այն բանից հետո, երբ, ըստ էության, լիարժեք կիրագործվի համաձայնագիրը, կամ կստեղծվի դրա շնորհիվ ձեռք բերված նոր իրավիճակ: Ինչ ժամանակահատված կենթադրի դա, ինչ պրոցեսներ, դեռևս պարզ չէ, սակայն մինչ այդ ամբողջացումն ու նոր, այսպես ասած, ստատիկ իրավիճակի հասնելը Ռուսաստանը ցույց է տալիս, որ թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանի դիրքի երերում: Միևնույն ժամանակ, Լավրովը հայտարարում է, որ իհարկե կան անկեղծ մարդիկ, որոնք մտահոգված են այս փուլում նման հանգուցալուծումով: Նա անկեղծ մարդկանց մասին խոսում է դարձյալ նույն ընդդիմության ակցիաների համատեքստում:

Այսինքն՝ տողատակում տրամաբանորեն «հակառուսական» բնորոշելով բողոքի ակցիան, այդուհանդերձ նա խուսափում է ուղիղ այդպիսի գնահատականից և անգամ խոսում, որ կան անկեղծ մարդիկ, որոնք դժգոհ են այս փուլից: «Այս փուլ» ձևակերպումը հատկանշական է, քանի որ հենց հաջորդ փուլում արդեն Ռուսաստանին կարող են անմիջապես պետք գալ այն ուժերը, որոնք այսօր գնահատվում են քաղաքական սպեկուլյանտ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է ծրագրել Ռուսաստանը հաջորդ փուլում, և ինչի պետք է պատրաստ լինի Հայաստանը: Մի բան պարզ է, որ արդեն իսկ սկսված քաղաքական նկատելի մանիպուլյացիաներով Հայաստանը որևէ բանի պատրաստ լինել չի կարող, բացի անպատրաստության նոր հետևանքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում