Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Թուրք նահանգապետը հայտարարել է, որ Արարատ լեռը պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար

Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը շրջանի նահանգապետ Օսման Վարոլը հայտարարել է, որ Արարատ լեռը դեկտեմբեր ամսին պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար։

Ինչպես հաղորդում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, նահանգապետ Վարոլը նշել է, որ Արարատ լեռան մոտակայքում որևէ սպորտային գործունեություն ծավալելու, հատկապես լեռնագնացություն կազմակերպելու հետ կապված խնդիրներ կան, որոնց արագ լուծման ուղղությամբ սկսվել են աշխատանքներ տարվել «Արևելյան Անատոլիայի» (Արևմտյան Հայաստան – խմբ․) զարգացման գործակալության կողմից։ Բացի այդ, Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից արդեն իսկ խմբեր են ուղարկվել Արարատ լեռան մերձակա տարածք, որոնք, տեխնիկական աշխատանքներ իրականացնելով, պարզել են այնտեղ լեռնադահուկային հանգստավայրեր կառուցելու նպատակահարմարությունը։

«Այս ձմեռ մենք պաշտոնապես կսկսենք լեռնագնացությունը դեպի Արարատ լեռ։ Ժողովուրդը այսպես, թե այնպես ոչ լեգալ կերպով բարձրանում էր, իսկ մենք նրանց զգուշացնում էինք չբարձրանալ։ Մենք հանդիպում ենք ունեցել Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ, նրանք ևս իրականացնում են իրենց ծրագրերը։ Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն առաջին լեռնագնացությունը կլինի դեկտեմբեր ամսվա մեջ։ Միգուցե մենք չկարողանանք լեռնագնացությանը մասնակցել ամբողջությամբ, բայց մի հատվածին կմիանանք։ Ֆեդերացիայի հետ համագործակցելով, բոլոր պաշտոնական թույլտվություններով և ընթացակարգերով կկազմակերպենք ձմեռային լեռնագնացություն։

Ամառային լեռնագնացության հարցը դեռևս քննարկման փուլում է, այն կարող է մի փոքր ժամանակ պահանջել», – ասել է Աղրըի նահանգապետ Օսման Վարոլը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում