Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Թուրք-ադրբեջանական հաղթանակի հարաբերականությունը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ չկա Արցախում թուրք խաղաղապահների տեղակայման հարց: Ռուսաստանի պաշտոնյաները նոյեմբերի 9-ից հրապարակված համաձայնագրի առնչությամբ մի շարք անգամներ հայտարարել են ու հայտարարում են, որ չի եղել և չկա թուրք խաղաղապահների մասին խոսակցություն: Այդ խոսակցության մասին համառորեն հայտարարում են Անկարան և կցորդ Բաքուն:

Միաժամանակ հայտնի է, որ Մոսկվան և Անկարան նախօրեին ստորագրել են Ադրբեջանի տարածքում խաղաղապահության մոնիտորինգի կենտրոն ստեղծելու համաձայնագիր: Մեծ հավանականությամբ կենտրոնը ավելի շուտ տպավորություն ստեղծելու համար է, որ գործընթացում կա նաև Թուրքիան, որովհետև Թուրքիան չկարողացավ ստանալ որևէ այլ իրավաքաղաքական կարգավիճակ, որը կարող էր լինել պատերազմում տարածքային հաղթանակի քաղաքական էական կապիտալիզացիա: Անկարան պնդում էր ձևաչափում հայտնվելու մասին, սակայն փաստորեն այն, ինչ հաջողվեց՝ խաղաղապահ համատեղ կենտրոնն է: Այն դեպքում, երբ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո քաղաքական գործընթացը մեծ հավանականությամբ սկսելու է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ, այսինքն՝ ավելի աշխույժ միանալու են ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Ավելին, Ֆրանսիան արդեն իսկ միանում է բավականին նկատելի արագությամբ: Մասնավորապես, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Երևանում հանդիպել է պատերազմի ընթացքում Հադրութից տեղահանված բնակիչների հետ, լսել նրանց պահանջները: Դեսպանի հանդիպման փաստն ինքնին նշանակում է, որ Ֆրանսիան վերցնում է այդ խնդիրն իր դիվանագիտական զինանոց, ինչը իր հերթին նշանակում է Հայաստանի դիվանագիտական զինանոցի էական համալրում:

Այս ամենն ըստ էության քայլ առ քայլ կարող են փոխել պատերազմի դադարի փաստաթղթի քաղաքական բովանդակությունն ու մթնոլորտը՝ տակն ըստ էության թողնելով այն, որ կանգնեցվել է պատերազմը, ու Արցախյան գոտում որպես անվտանգության երաշխիք տեղակայված է ռուս խաղաղապահ կոնտինգենտը: Ըստ էության դրանից բացի, առկա համաձայնագրում որևէ այլ դրույթ երաշխավորված չէ, ինչն այս դեպքում խնդիր է դառնում Թուրքիայի ու Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը նրանց էապես զրկում է պատերազմ վերսկսելու հնարավորությունից, կամ այդ դեպքում նրանք վերսկսում են պատերազմն արդեն Ռուսաստանի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում