Գերմանական «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը, կարանտին է հայտարարել ամբողջ թիմի համար:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գերմանական ակումբի մի քանի ֆուտբոլիստների մոտ օրեր առաջ հաստատվել էր կորոնավիրուս: Սակայն ակումբի հայտարարած կարանտինը չի տարածվում 10 ֆուտբոլիստների վրա, ովքեր միացել են ազգային թիմերին` այդ թվում Սարգիս Ադամյանի:
Ավելի վաղ` Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: