Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականը՝ առանց Մխիթարյանի․ ցավալի կորուստ Վրաստանի դեմ խաղից առաջ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է: Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից: Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվեց Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը:

Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև միանալ իրենց երկրների հավաքականներին: Նշված օրենքը վերաբերում է ոչ միայն «Ռոմային», այլև, օրինակ, «Միլանին», «Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային» այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները:

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ էր և մեծ ցանկություն ուներ միանալու Հայաստանի ազգային հավաքականին՝ հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը մեր թիմի համար: Ինչպես Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մի քանի օր շարունակ բանակցել են «Ռոմայի» հետ՝ փորձելով բացառության կարգով ապահովել մեր ավագի ժամանումը Հայաստան, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա ժամանել Հայաստան և մասնակցել նոյեմբերի 15-ին կայանալիք Վրաստանի և 18-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումներում։ Վերջին շրջանում մեր հավաքականի ավագը փայլուն խաղ էր ցուցադրում «Ռոմայի» կազմում, և հույս ունեինք, որ նա արդյունավետությամբ աչքի կընկնի նաև մեր հավաքականի վճռորոշ հանդիպումներին։ Հիմա կարող ենք փաստել, որ Մխիթարյանը 2020 թվականին մասնակցեց մեր հավաքականի միայն երկու հանդիպումներին։ Մասնավորապես, մեր ավագի գլխավորությամբ Ազգերի լիգայում հոկտեմբերին ոչ-ոքի՝ 2։2 խաղաց Վրաստանի և 1։1 Էստոնիայի հետ։ Մինչ այդ, վերջին 6 հանդիպում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել էր առանց Հենրիխ Մխիթարյանի։ Մասնավորապես, ծանր վնասվածքի պատճառով մեր հավաքականի ավագը չէր մասնակցել 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ հոկտեմբերին և նոյեմբերին կայացած Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին։ Վատ մարզավիճակի պատճառով էլ Մխիթարյանը հավաքականին չէր միացել սեպտեմբերին կայացած Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ խաղերին։ Դրանից առաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը Մխիթարյանը կրել էր անցյալ տարվա սեպտեմբերին Բոսնիա-Հերցեգովինայի դեմ մրցավեճում։

Նրա փայլուն խաղի շնորհիվ մեր հավաքականը տպավորիչ հաղթանակ էր տարել 4։2 հաշվով՝ հնարավորություն ստանալով պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ մրցավեճերում Հայաստանի հավաքականն առանց Մխիթարյանի տապալվեց։ Դրան հաջորդեցին Հունաստանի և Իտալիայի դեմ խայտառակ հանդիպումները։ Խայտառակ մրցավեճերից հետո վերջնականապես համոզվեցինք, որ Հայաստանը, ըստ էության, ունի երկու տարբեր հավաքական. հավաքական՝ Հենրիխ Մխիթարյանով, և հավաքական՝ առանց Հենրիխ Մխիթարյանի։ Այո՛, տարիներ շարունակ բոլորս հույսներս դրել ենք Մխիթարյանի վրա՝ վստահ լինելով, որ նա, իր հետևից տանելով խաղընկերներին, կարող է հաղթանակներ կերտել։ Այո՛, շատ դեպքերում Մխիթարյանին հաջողվել է դա անել։ Ամենաթարմ օրինակը հենց Բոսնիայի հետ հանդիպումն է, բայց… Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումներում մեր հաղթելու հնարավորությունը զգալի նվազել է առանց թիմի առաջատարի։

Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ մենք մտածենք մեկ հավաքական ստեղծելու մասին, որտեղ Մխիթարյանը կլինի առաջատար։ Ինչևէ, Ազգերի լիգայում խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ 5 միավորով երրորդն է ենթախմբում։ Մերոնք ընդամենը մեկ միավորով են զիջում 1-2-րդ հորիզոնականներում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Վերջինիս առաջին տուրում 2։1 հաշվով զիջելուց հետո Հայաստանի հավաքականը Երևանում 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիային։ Այնուհետև մեր հավաքականը, նախ, ոչ-ոքի՝ 2։2 էր խաղացել Վրաստանի հետ, այնուհետև մրցավեճը 1։1 ավարտել էստոնացիների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում