ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Անկարայի նոր հայտարարությունը Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցության մասին. այս թեման չի քննարկվել, նման պայմանավորվածություններ չեն եղել:
«Ո՛չ, այստեղ արդեն կատարված փաստ չկա: Այստեղ կարելի է ենթադրել, որ ըմբռնման մեջ կան որոշ տարբերություններ: Մենք շարունակում ենք ելնել այն բանից, որ որպես խաղաղապահներ կլինեն ՌԴ զինվորականները, որոնք տեղակայվում են կողմերի շփման գոտում, իսկ թուրք զինվորականների հետ փոխգործակցությունը կլինի Ադրբեջանի տարածքում դիտորդական կենտրոնի շրջանակում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ղարաբաղում իր խաղաղապահների ներկայության մասին Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ հարցին:
Նա շեշտել է, որ «այս թեման չի քննարկվել»: