Բաքվի և Երևանի խնդրանքով Վրաստանը թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Նրա խոսքերով, վրացական կողմը նախկինում էլ պատրաստակամություն էր հայտնել նպաստել ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղ գործընթացի իրականացմանը:
«Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, բացառության կարգով, նախապես համաձայնեցված, որոշակի և սահմանափակված ժամանակահատվածով ռուս խաղաղապահների կոնտինգենտի մի մասը կտեղափոխվի հակամարտության գոտի վրացական օդային տարածքի միջոցով»,-ընդգծել է Աբաշիձեն: