Ըմբշամարտի գծով Աշխարհի առաջնության փոխարեն կանցկացվի Աշխարհի անհատական գավաթի խաղարկություն:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը․ կանցկացվի Աշխարհի անհատական գավաթի մրցաշար։
Այս մասին ասել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ Կառույցի գործկոմի նիստը կայացել է նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը: Նման որոշում կայացնելը պայմանավորված է եղել մասնակից երկրների քիչ քանակով։ ԱԱ-ին մասնակցելուց հրաժարվել էին մի շարք երկրներ։
Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 12-20-ը:
Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերոնշյալ մրցումներին։