Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ազգերի լիգա․ Խոակին Կապառոսի ցուցակն ու խնդիրը․․․

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը երեկ սկսել է նախապատրաստվել վճռորոշ մրցավեճերին։ Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 2 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը և «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Երկարատև դադարից հետո հավաքական է հրավիրվել «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Այս տարի առաջին անգամ հավաքականին կմիանա նաև Սարգիս Ադամյանը: Խորեն Բայրամյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը չի միանա հավաքականին, քանի որ ստիպված կլինի Արգենտինա վերադառնալուց հետո անցնել երկշաբաթյա կարանտինի: Նախապես հրապարակված ֆուտբոլիստների ցանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով հավաքականին չեն միանա դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Արդեն հայտնի պատճառով հավաքականին չի կարող միանալ նաև Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին: Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր երեկոյան: Խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ 5 միավորով երրորդն է ենթախմբում։ Մերոնք ընդամենը մեկ միավորով են զիջում 1-2-րդ հորիզոնականներում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Վերջինիս առաջին տուրում 2։1 հաշվով զիջելուց հետո Հայաստանի հավաքականը Երևանում 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիային։ Այնուհետև մեր հավաքականը, նախ, ոչ-ոքի՝ 2։2 էր խաղացել Վրաստանի հետ, այնուհետև մրցավեճը 1։1 ավարտել էստոնացիների հետ։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անց է կացնելու նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ պետք է խաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Նշենք, որ այս մրցաշարի միջոցով Հայաստանի հավաքականն, ըստ էության, չունի հնարավորություն պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար, բայց… Ասել, որ Ազգերի լիգան մեզ համար ոչ այնքան կարևոր մրցաշար է, ևս ճիշտ չի լինի։ Ի տարբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության՝ մեզ բաժին են հասել անհամեմատ ավելի լուրջ մրցակիցներ։ 2018 թվականին ձախողվեցինք Ազգերի լիգայում՝չնայած ֆուտբոլասերների զգալի մասը վստահ էր, որ ընտրական ենթախմբում Հայաստանի ընտրանին, առանց դժվարությունների, խմբում առաջին հորիզոնականը կզբաղեցնի։ Ինչ խոսք, եղան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք նպաստեցին ձախողմանը, բայց… Ունենք այն, ինչ ունենք, և մեր գլխավոր խնդիրը ապագայի վերաբերյալ հստակ ծրագրեր ունենալն է։ Ասել, որ Հայաստանի հավաքականն ի զորու չէ ընթացիկ մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնելու, բոլորովին ճիշտ չի լինի։ Դրա համար ուղղակի անհրաժեշտ է վերջին երկու հանդիպումներում հաղթել Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ 6 միավորը մեզ կերաշխավորի առաջին հորիզոնականը։

Մոտ մեկ տարի առաջ երկրպագուն հավատում էր, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել և նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այո՛, մի քանի տպավորիչ հանդիպումներից հետո դա իրատեսական էր թվում։ Դա վկայությունն է նրա, որ Հայաստանի ազգային հավաքականը, չնայած ցածր վարկանիշին, այնուամենայնիվ ունի պոտենցիալ։ Այո՛, մենք կարող ենք հաղթել Հունաստանի և Բոսնիայի պես ուժեղ հավաքականներին, միևնույն ժամանակ գերխայտառակ հաշվով պարտվել Իտալիային, կամ ոչ-ոքի խաղալ Լիխտենշտեյնի հետ։ Կամա թե ակամա, բոլորս կարծում ենք և հավատում, որ մեր իրական հավաքականն այն է, որը հաղթում է վերը նշված մրցակիցներին, որը Երևանում 10 ֆուտբոլիստներով արժանի պայքար էր մղում աշխարհի քառակի չեմպիոնի դեմ։ Հետևաբար՝ ՀՖՖ-ն, ունենալով Կապառոսի պես մասնագետ, ազգային թիմի առաջ պետք է դնի հստակ խնդիր։ Իսկ հստակ խնդիրը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցնելն է։ Հստակ խնդրի առկայության պարագայում մրցաշարի ավարտից հետո հնարավոր կլինի հստակ գնահատական տալ և հետևություններ անել թե՛ մարզչի և թե՛ ֆուտբոլիստների կատարած աշխատանքի վերաբերյալ։ Կարևոր է նաև հոգեբանական «ֆակտորը»։ Եթե Ազգերի լիգայի խմբում առաջին տեղ զբաղեցնելու խնդիր չդնենք, այլևս անիմաստ կլինի խոսել ավելի լուրջ նպատակների մասին։ Եթե մենք ընդհանուր առմամբ զիջում ենք Մակեդոնիային, ապա անիմաստ կլինի մտածել հետագայում կարգով ավելի բարձր հավաքականներին շրջանցելու մասին։

Նշենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնում եվրոպական միջինից էլ ցածր հավաքականներն են։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականի առաջ պաշտոնապես չէր դրվել որևէ խնդիր։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Աղվան Պապիկյան – «Արարատ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում