Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկշաբաթյա այցով մեկնեց Ֆրանսիա` Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրավերով: Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ Անանիա աբեղա Ծատուրյանը: