Հնդկաստանի Մադհյա նահանգում ուղևորատար ավտոբուսը, որում եղել է մոտ 60 մարդ, ընկել է ձորը: Փրկարարները հայտնաբերել են 26 ուղևորների դիակներ, ևս 15 հոգի համարվում են անհայտ կորած: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Իրավապահների վարկածով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը հանկարծակի պայթած անիվի պատճառով:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով մոտ 20 ուղևոր հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տուժածներից 6-ը գտնվում են ծանր վիճակում: Վթարի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:








































