Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լուսանկար է հրապարակել ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրից, որը խոցվել է Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի շարասյունն ուղեկցելիս:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, ուղղաթիռը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս, կատարվում է հետաքննություն: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս մեկը վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուղղաթիռը սխալմամբ խոցվել է իրենց զինված ուժերի կողմից: