Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Հայաստանի համար ձեռնտու չէ բացասական պատասխան տալ Մեդվեդևի ուղերձին

«Կրեմլը բավականին լուրջ է տրամադրված, որպեսզի մոտ ժամանակներում Երևանին ու Բաքվին դրդի գնալ առավել կառուցողական քայլերի: Իսկ կազանյան հանդիպման համեմատական անհաջողությունը ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ոչ բոլոր հարցերում են լսում Մոսկվայի կոչերը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հղած Մեդվեդևի ուղերձին՝ կարծիք հայտնեց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Վլասովը:

Նրա կարծիքով՝ Մեդվեդևի ուղերձը, բացի ԼՂ հարցի կարգավորման որոշակի առաջարկների տարբերակ դիտարկելուց, կարելի է նաև դիտել որպես հոգեբանական ֆոն բանակցային գործընթացի շուրջ, քանզի թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հայտարարվում է, որ ԼՂ խնդրի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանում, սակայն միևնույն ժամանակ ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն ուշադիր չեն լսում և ընդունում Մոսկվայի առաջարկները. «Այս ուղերձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի նախագահը հաստատակամ է փոխելու այդ ֆոնը և Երևանին ու Բաքվին մղել կոնկրետ գործողությունների»:

Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ Մեդվեդևի ուղերձի բովանդակությունն ամենայն հավանականությամբ իր մեջ փոխզիջումային տարբերակ է պարունակում և հնարավոր չէ միանշանակ ասել, որ դրանում ներառված են այս կամ այն կողմի տեսակետը:

Նշենք, որ կողմերն արդեն պատասխանել են Մեդվեդևի ուղերձին, և հայտնի է, որ ադրբեջանական կողմի պատասխանը դրական է եղել, իսկ թե ինչպիսին է եղել հայկական պատասխանը՝ դեռևս պարզ չէ, և կա կարծիք, որ այն բացասական է լինելու: Ալեքսեյ Վլասովն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ նման տեղեկատվություն իրականում կա, և եթե հայկական կողմի պատասխանը լինի բացասական, ապա կստացվի, որ բանակցային գործընթացի դադարեցման պատճառ է հանդիսացել հայկական կողմը, ինչը հայկական կողմին այս պարագայում ձեռնտու չէ: Վլասովը նշեց, որ ադրբեջանցի փորձագետների հետ զրույցներից ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի պատասխանը դրական է լինելու, և Ադրբեջանը տալու է իր համաձայնությունը Մեդվեդևի առաջարկած տարբերակներին. «Սակայն, իմ կարծիքով, հայկական իշխանությունները ևս միանշանակ չեն մերժի այն սկզբունքները, որոնք ներառված են Մեդվեդևի ուղերձում, բայց կփորձեն խուսափել առավել կոնկրետ պատասխաններից»:

Վլասովի գնահատմամբ՝ հայկական կողմի նման կեցվածքը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շատ են այն քաղաքական ուժերը, որոնք տարբեր կերպ ազդում են Սերժ Սարգսյանի գործողությունների վրա, այն դեպքում, երբ Իլհամ Ալիևին առավել հեշտ է միանձնյա որոշումներ կայացնելը:

Ռուս վերլուծաբանը գուշակությունների ժանրից համարեց այն գնահատականները, թե Հայաստանը կմերժի Մեդվեդևի առաջարկած տարբերակը, քանի որ որոշակի խոստումներ և երաշխիքներ է ստացել Արևմուտքից: Նրա գնահատմամբ՝ նման ինֆորմացիոն արտահոսքեր եղել են այս ընթացքում, սակայն դրանք որևէ ապացույց չունեն. «Եթե ենթադրենք, որ Արևմուտքը ցանկանում է Մոսկվային ներկայացնել, որպես անհաջողակ միջնորդի, ապա դա բավականին վտանգավոր խաղ է, և ես համոզված չեմ, որ Հայաստանի իշխանությունները կցանկանային մասնակցել այդ խաղին»:

Վլասովի գնահատմամբ՝ այս պահին ԱՄՆ-ն կամ Եվրամիությունը ի վիճակի չեն ներկայացնել այնպիսի տարբերակ, որը կօգնի հասնել լուծման. «Թե ինչ է առաջարկում Մոսկվան՝ որոշ չափով հասկանալի է, իսկ թե ինչ են առաջարկում Վաշինգտոնն ու Բրյուսելը՝ ինձ համար դեռևս գաղտնիք է, ամեն դեպքում նրանք հայտարարում են, որ Մոսկվան գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով, ոչ թե սեփական նախաձեռնությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում