Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Միրչա Լուչեսկուն չսխալվեց. «Իմ ազգի համար, իմ «Ռոմայի» համար»…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց իր լավագույն հանդիպումը Ա սերիայում։ Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Ջենոայի» հետ: Առաջին կեսում հյուրերը բավականին ակտիվ էին, իսկ Մխիթարյանը մի քանի հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին՝ գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոան» վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոայի» դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռք բերածով՝ Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով 85-րդ րոպեին:

«Ռոմայի» Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ «Իմ ազգի համար, իմ «Ռոմայի» համար»,- խաղից հետո սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Նշենք, որ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ռոմա»-«Կլուժ» խաղում։ Մեր ֆուտբոլիստն այս պահին լավագույնն է նաև Ա սերիայում կատարած գոլային փոխանցումների հաշվարկում։ Մխիթարյանն արդեն իսկ կատարել է 4 գոլային փոխանցում: Այս հաշվարկում Մխիթարյանին հաջորդում են «Յուվենտուսի» ներկայացուցիչ Ֆեդերիկո Կյեզան, «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը, «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, «Ֆիորենտինայի» պաշտպան Կրիստիանո Բիրագին, «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն և «Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաոն, որոնք կատարել են 3 գոլային փոխանցում:

Վերջին շրջանում Մխիթարյանի ելույթները իտալական թիմի կազմում կարելի է որակել թերևս մեկ բառով՝ փայլուն։ Վստահաբար կարող ենք ասել, որ դառնալով «Ռոմայի» ֆուտբոլիստ՝ Մխիթարյանը ցուցադրում է բոլորովին նոր որակի ֆուտբոլ։ Մեր հավաքականի ավագի կարիերայում սկսվել է նոր շրջան, որը կարող է դառնալ լավագույններից մեկը։

«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որոնց ես բոլորից շատ եմ սիրում։ Նա շատ խելացի է, հեշտ է հարմարվում բոլոր խաղային սխեմաներին, ունի բացառիկ արագություն և դիմացկունություն։ Ես նրան ստիպում էի խաղալ որպես «եզրափակող», և նա շատ ուժեղ էր այդ դիրքում։ Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան այնքան էլ հոգեհարազատ չէին։ Շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը»,- այս դիտարկումը հայտնի ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն արել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Մխիթարայնը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»։

Լուչեսկուի գլխավորությամբ Մխիթարյանը 2010-2013 թվականներին փայլուն ելույթով աչքի էր ընկել Դոնեցկի «Շախտյորում»: Այսօր Լուչեսկուի դիտարկումները միանգամայն դիպուկ կարելի է որակել: Մխիթարյանի բացառիկ արագությունը ցայտուն կերպով աչքի չընկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ավելի ստույգ՝ մի շարք այլ գործոններ թույլ չտվեցին, որպեսզի հայ ֆուտբոլիստը գործի դնի իրական ներուժը: Ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի կամ Ունայ Էմերիի՝ Պաուլո Ֆոնսեկան Մխիթարյանից քաղում է արդյունավետության ողջ արսենալը:

Ինչևէ, փայլուն ելույթից հետո Մխիթարյանը ժամանելու է Երևան և միանալու է Հայաստանի ազգային հավաքականին։ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին երկու տուրերում մեր հավաքականը նոյեմբերի 15-ին Թբիլիսիում մրցելու է Վրաստանի ընտրանու հետ, իսկ երեք օր անց Կիպրոսում հանդիպելու է Հյուսիսային Մակեդոնիային։ Այս պահին մերոնք ընդամենը մեկ միավորով են զիջում 1-2-րդ հորիզոնականներում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Եթե առաջիկա երկու հանդիպումներում վաստակենք 6 միավոր՝ անկախ ենթախմբի մյուս հանդիպումներում գրանցված արդյունքներից, կզբաղեցնենք առաջին հորիզոնականը։ Լիահույս ենք, որ Մխիթարյանի փայլուն մարզավիճակը կնպաստի նաև մեր գլխավոր թիմի հաղթանակին կարևորագույն հանդիպումներում։

Ի դեպ, երեկ գոլի հեղինակ է դարձել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ առաջատար՝ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Վերջինս Բունդեսլիգայի 7-րդ տուրում գրավել է «Վոլֆսբուրգի» դարպասը։ Մինչ այս՝ նոյեմբերի 6-ին, «Հոֆենհայմը» Եվրոպա լիգայի շրջանակներում խոշոր՝ 5:0 հաշվով առավելության էր հասել չեխական «Սլովանի» նկատմամբ: Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 15 րոպեների ընթացքում դուբլ էր ձևակերպել։ Վերջին անգամ Սարգիս Ադամյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում ելույթ է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ արտագնա մրցավեճում։ Ծանր վնասվածքի պատճառով մեր ֆուտբոլիստը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չէր գալիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում