ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում միջազգային կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդյունք են տալիս, և այս երկրում միջազգային ահաբեկչության օջախը իրապես ոչնչացված է:
Հայտարարությունն արվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:
«Համատեղ ջանքերով մեզ հաջողվել է շատ բանի հասնել»,- շեշտել է Պուտինը:
Նա նաև հիշեցրել է, որ երկրի սահմաններից դուրս է գտնվում շուրջ 6.5 միլիոն փախստական, և որ նրանք այժմ կարող էին մասնակցել երկրի վերականգնման աշխատանքներին: Պուտինը մատնանշել է սիրիացիների զանգվածային վերադարձը հայրենիք ապահովելու հնարավորությունը: