Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Պետք է Հայաստանը պաշտոնական մակարդակով կապվի ԱՄՆ նախագահի, փոխնախագահի, պետքարտուղարի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

– Արդեն իրողություն է, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը: Թրամփի իշխանության տարիներին այդպես էլ չստացվեց Հայաստանի և հայ համայնքի հետ խորացված հարաբերություններ ունենալ: Բայդենի նախագահության դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը: 

– Առաջին լավ քայլը, որ արդեն արվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն էր նորընտիր նախագահ Բայդենին: Այն շատ տպավորիչ բովանդակությամբ ուղերձ էր, որտեղ ամեն ինչ շատ տեղին ասվում էր՝ թե՛ Արցախի պատերազմի, թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման մասին: Սա շատ լավ սկիզբ է, և պետք է այս առաջին քայլը շարունակություն ունենա: Թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԳՆ-ի, թե՛ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի կողմից պետք է ամեն ինչ արվի, որ այս առաջին քայլերը ավելի հասունանան ու մնայուն լինեն, որովհետև ԱՄՆ նախագահը զբաղվում է երկրի հազար ու մեկ խրթին հարցերով, և չեն կարող սպասել, որ ինքը անի առաջին քայլը: Պետք է Հայաստանը պաշտոնական մակարդակով կապվի ԱՄՆ նախագահի, փոխնախագահի, պետքարտուղարի հետ։ Բացի այդ, մենք մեծ թվով հայամետ քաղաքական գործիչներ ունենք, որոնք վաստակեցին ամերիկացիների վստահությունը, և ամերիկահայությունը պետք է շարունակի իր լոբբիստական աշխատանքները, մանավանդ Սենատի և Ներկայացուցիչների պալատի միջոցով, և անընդհատ հիշեցնենք մեր պահանջները: Իրենք էլ իրենց հերթին ոչ միայն պետք է իրենց միջոցառումներն իրագործեն, այլ նաև երկրի նախագահին հիշեցնեն իր բոլոր  խոստումները, որոնք նա տվել է թեկնածու եղած ժամանակ:

– Կարո՞ղ ենք անցած տարիները կորսված համարել հայ-ամերիկյան հարաբերությունների համար՝ բացառությամբ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման:

– Այո, դժբախտաբար, նախագահ Թրամփը վերջին 4 տարիներին ոչ մի հետաքրքրություն ցույց չտվեց հայկական հարցերի հանդեպ, բացի այն բանից, որ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, երբ մի խումբ հայեր ցույց արեցին նախագահի շտաբի առջև, ինքը դա նկատեց և նախքան ընտրությունները իր երեք ելույթներում բավական հաճո խոսքեր ասաց հայության մասին, մեր դրոշի մասին, թե ինքը սիրում է հայերին և մի բան անելու է: Մենք չէինք հավատում այդ խոսքերին, որովհետև ինքը երբեք հայերի հետ մոտ չի եղել, կապ չի ունեցել ոչ մի հայկական հարցի հետ: Ճիշտ հակառակը՝ շատ-շատ մտերիմ է  Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ և շատ բան է արել ի նպաստ Թուրքիայի: Մենք չէինք սպասում ոչ մի բան, և այդպես էլ եղավ, ինքը ոչ մի բան չարեց, ահավասիկ  40 օրից ավելի է՝ պատերազմը գնում է, և եթե Թրամփն ուզենար, կարող էր մի հեռախոսազանգով կանգնեցնել Թուրքիայի միջամտությունը Արցախի պատերազմում: Թրամփն ամեն օր խոսում է տեռորիստների դեմ, իսկ Թուրքիան տեռորիստներին հավաքել և ուղարկել է Ադրբեջան, հետևաբար պետք է որ Թրամփը ինքը կանգնեցներ տեռորիստների առաքումը ոչ միայն հայերի համար, այլև ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար, բայց դա էլ չարեց: Թրամփը դեռ մնում է ԱՄՆ նախագահ մինչև հունվարի 21-ը, և եթե մինչև հիմա ոչ մի բան չի արել, հիմա էլ չի անելու: Եթե որևէ բան անի, անկախ նրանից, թե ով է անողը, մենք միայն կուրախանանք:

– Հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման առումով չպե՞տք է լինեն երկկողմ հետաքրքրություններ: Այսինքն՝ Բայդենն ի՞նքն էլ պետք է հետաքրքրված լինի, թե՞ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ հետաքրքրություն առաջացնի ԱՄՆ ղեկավարի մոտ Հայաստանի և հայկական խնդիրների նկատմամբ: Մենք տեսանք, որ Բայդենն ու Էրդողանը նույնպես մտերիմ են:  

– Նախ ասեմ, որ այդ հարաբերությունները պետք է կառուցվեն երկուստեք. որևէ կողմը չպետք է սպասի, որ դիմացինը իր հետ կապվի: Այս առումով ավելի մեծ բեռը մեր ուսերին է, որովհետև մենք փոքր երկիր ենք, և մենք է, որ պետք է հետապնդենք մեր շահերը՝ առանց սպասելու, որ Ամերիկան հետաքրքրություն ցույց տա: Թե՛ Հայաստանի ԱԳՆ-ի մակարդակով, թե՛ վարչապետի, թե՛ նախագահի, թե՛  ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի մակարդակով այդ կապերը պետք է պահվեն, պետք է հանդիպումներ, այցելություններ լինեն: Ոչ մի առիթ չպետք է բաց թողնենք: Պետք է նաև ամերիկահայ համայնքը, կազմակերպությունները մնայուն կապի մեջ լինեն Հայաստանի ԱԳՆ-ի հետ, որպեսզի տարբեր ուղղություններով չաշխատեն:

Ինչ վերաբերում է Էրդողանի հետ Բայդենի հարաբերություններին,  այդտեղ ահագին կեղծ ու սուտ լուրեր են տարածվում հայության  շրջանում, մանավանդ այն հայերի կողմից, որոնք Թրամփի կողմնակիցներն են, ուզում են սևացնել Բայդենին: Երբ որ մենք ասում ենք, որ Թրամփը թրքասեր է, իրենք էլ ցույց են տալիս մի քանի նկարներ, որ Բայդենը Թուրքիա այցելության ժամանակ Էրդողանի հետ հանդիպել է: Գիտեք, որ երբ Բայդենը 8 տարի ԱՄՆ փոխնախագահ է եղել, այցելել է շատ երկրներ, անշուշտ, հանդիպել է տարբեր երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հետ: Նա պարտավոր է եղել այդ հանդիպումներն ունենալ: Այդ լուսանկարները ոչ մի բան չեն փաստում, չեն խոսում նրա թրքասեր լինելու մասին: Ճիշտ հակառակը՝ մենք ունենք Բայդենի կողմից վերջին շաբաթներին  զանազան հայտարարություններ, որ ինքը ամեն ինչ անելու է Հայաստանի համար, հայերի համար, Արցախի համար: Նաև ինքը անցյալ տարվա դեկտեմբերին հարցազրույց տվեց «Նյու Յորք թայմս»-ին, որտեղ շատ-շատ ծանր խոսքեր է ասել Էրդողանի դեմ: Ասում է, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ Էրդողանը պաշտոնից դուրս գա և նոր ղեկավարներ գան: Ասում է, որ պետք է Թուրքիան շատ թանկ գին վճարի իր արածների համար:  Նաև նման խոսքերով «թվիթ» է արել: Թուրքական մամուլը վերջին ամիսներին անընդհատ մեծ մտահոգությամբ ու վախով գրում էր, թե ինչ է լինելու իրենց վիճակը, եթե Բայդենը հաղթի: Թրամփն այնքան մոտ էր Էրդողանին, որ երբ Թրամփը հեռանա, Բայդենը առնվազն նույնքան մտերիմ չի լինելու, եթե ոչ՝ բավական խիստ և հակառակ ուղղությամբ աշխատանքներ կտանի: Այս առումով չի կարելի համեմատել Թրամփին ու Բայդենին, սար ու ձորի տարբերություն կա այդ երկուսի միջև Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում