Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «գայլերի» և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը գիտի՝ ինչպես իրեն դրսևորել տարբեր դրվագներում, նա իսկապես խելացի ֆուտբոլիստ է: Այսօր նա դարձավ երեք կարևոր գնդակի հեղինակ և մեծ աշխատանք կատարեց: Սակայն կարևորն այն է, որ հաղթեցինք այս խաղում»,- հաղորդմամբ` Ֆոնսեկայի խոսքերը փոխանցում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը: