Թբիլիսիում մի քանի մարդ տուժել է ԿԸՀ շենքի մոտ ցուցարարներին ցրելու ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տուժածներին օգնություն են ցուցաբերում շտապօգնության խմբերը:
Հատուկ ջոկատայինները սկսել են ցրել ցուցարարներին այն բանից հետո, երբ նրանք փորձել են ճեղքել նախապես կառուցված երկաթյա արգելապատնեշը: Ցուցարարները չեն լքում ԿԸՀ տարածքը, բայց ուժայինները թույլ չեն տալիս նրանց մոտենալ շենքին: Այս պահին կողմերի միջև բախումներ չկան: