Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Վոլֆսբուրգ»-ը տանն ընդունեց «Հոֆենհայմ»-ին:
Տան տերերը` «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստները, առաջին կեսում երկու անգամ գրավեցին «Հոֆենհայմ»-ի դարպասը: Գոլերը հեղինակեցին Ստեֆանը և Վեղորցը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 59-րդ րոպեին և 88-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: «Վոլֆսբուրգ»-«Հոֆենհայմ»` 2:1:
Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը 13-րդն է, իսկ «Վոլֆսբուրգ»-ը` 6-րդը: Առաջատարը Մյունխենի «Բավարիա»-ն է: