ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում մոտավորապես 2 000 մարդ կարող է դրամական փոխհատուցում ստանալ բռնի ամլացման ենթարկվելու համար: Փոխհատուցման հնարավոր գումարը տատանվում է 20-50000 ԱՄՆ դոլարի սահմաններում, հաղորդում է Associated Press-ը:
«Մենք գիտենք, որ սեղմված բյուջեների ժամանակահատվածում, փոխհատուցումը կարող է ժողովրդականություն չվայելել ընտրողների շրջանում», – ասել է Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Բեվերլի Փերդյուն:
«Մեր նահանգում պարզապես հոլոքոստ է տեղի ունեցել… 20 000 դոլարը բավական չէ: Մեկ միլիոնը` բավական կլիներ», – կարծիք է հայտնել նահանգի բնակիչներից մեկը, ում մորը շիզոֆրենիայով տառապելու պատճառաբանությամբ բռնի ամլացրել են:
Խորհրդանշական է, որ բռնի ամլացումների 85 % կատարվել է Երկրորդ Աշխարհամարտից հետո, այսինքն դրանք քարոզող նացիստական Գերմանիայի անկումից հետո: Ընդհանուր առմամբ ԱՄՆ ում մինչև 60 000 բռնի ամլացման զոհ է եղել: