Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Ամուր թիկունքը շատ կարևոր է, որ կարողանանք ոտքի վրա կանգնել․ այս պահին արտահանումները պատերազմից չեն տուժել

Այս պահի դրությամբ պատերազմական վիճակը ուղիղ ազդեցություն չի ունեցել ՀՀ արտահանումների ծավալների վրա։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։ Նրա  խոսքով՝ արտահանումներն իրենց հունով ընթանում են։

Ի դեպ՝ վերջին շրջանում պայմանավորված COVID համավարակով, Վերջին ժամանակաշրջանում մեր արտահանումը ընդհանուր առմամբ նվազել է, բայց առանձին արտահանումները վերցրած, մենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, 16-17 տոկոս աճ ունենք հանքահումքային արտադրանքների արտահանման տեսանկյունից։

«Կովիդի ժամանակ արտահանման ծավալների ընդհանուր անկում կար։ Իսկ հիմա արտահանումները իրենց հունով գնում են և՛ Ռուսաստան, և՛ ԱՄՆ։ Եթե արտահանումներն էլ չլինեն, մեր շուկան բավական թուլացած է հիմա, ավելի վատ կլինի։ Հույսներս արտահանումներն են»,- ասաց  մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ արտահանումների վրա միայն ազդում է ընկերությունների աշխատակիցների առաջնագծում գտնվելը, որն էլ իհարկե լուծվում է տեղի ուժերով։ «Հիմնարկների ներսում ամենադաժան բանը, որ կատարվում է տղաների առաջնագծում գտնվելն է։ Այլ խնդիր արտահանող ընկերությունները չունեն։ Երբ մենք պայմանագիր ունենք ու պարտավոր ենք այդ ապրանքը ժամանակին հասցնել, աշխատող ունենամ չունենամ պետք է անեմ, ես ինքս պետք է կանգնեմ մեքենայի գլխին ու աշխատեմ։ Մեր երիտասարդները գնում են պատերազմ ու աստված տա հետ վերադառնան»,- ընդգծեց Րաֆֆի Մխչյանը։

Արտահանողների միության նախագահի տեղեկացմամբ՝ արտահանման ծավալների ավելացում է նկատվում։ «Եթե Ռուսաստանի դաշնության իմ հաճախորդը ինձանից վերցնում էր երեք տոննա ապրանք, այսօր պատվիրել է 6 տոննա։ Հիմա  ոնց է ազդում ինձ վրա կովիդը, լա՞վ թե՞ վատ։ Կարող եմ ասել, որ այս պահին պատերազմի ուղղակի ազդեցություն արտահանման վրա չունենք։ Ամեն մարդ այս օրերին պետք է իր գործով զբաղվի։ Ամուր թիկունքը շատ կարևոր է, որ կարողանանք մեր հարկերը, վարկերը վճարել ու ոտքի վրա կանգնել»,- իր խոսքը եզրափակեց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում