Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սու-30ՍՄ կործանիչներով կարելի է հարվածել Ադրբեջանի կարևոր ռազմավարական օբյեկտներին. Լապշին

«Պատերազմի առաջին երկու շաբաթները ամենածանրն էին Հայաստանի համար: Անկեղծ ասած՝ հայերը շանս չունեին պահելու Դաշտային Ղարաբաղը… Բայց այս ժամանակահատվածը, բարեբախտաբար, արդեն ավարտվել է, ամենասարսափելին արդեն անցյալում է, և հիմա սկսվել է հենց այն հիմնական կռիվը Ղարաբաղի համար: Ադրբեջանցիները հիմա փորձում են գրոհել լեռները, բայց այստեղ արդեն նրանց մոտ ոչինչ չի ստացվում, քանի որ տանկերն ու զրահափոխադրիչները գործնականում չեն կարող աշխատել լեռնային տեղանքներում: Այստեղ շատ վատ է աշխատում հրետանին և շատ վատ են աշխատում անօդաչուները: Նրանք դեպի լեռներ են ուղարկում իրենց զինվորներին, հատուկջոկատայիններին, սիրիացի զինյալներին, թուրքերին: Իսկ այստեղ ամեն ինչ վճռում է ոչ թե այն, որ Ադրբեջանը ավելի շատ փող ունի զենք ու զինտեխնիկա գնելու համար, այլ ամեն ինչ վճռում է զինվորի քաջությունը: Եվ պետք է ընդգծել, որ այստեղ արդեն հայերը 100 տոկոսանոց առավելություն ունեն»:

«Առաջին լրատվական»-ը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում արդեն 40 օրից ավելի շարունակվող պատերազմական գործողությունների, Արցախում և Արցախի շուրջ տիրող ռազմաքաղաքական իրադրության շուրջ զրուցել է իսրայելցի հայտնի բլոգեր, լրագրող ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի հետ:

– Պարոն Լապշին, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Դուք, իհարկե, շատ լավ գիտեք թե՛ մեր տարածաշրջանը և թե՛ մասնավորապես Ղարաբաղյան հակամարտությունը և արաբա-իսրայելական երկարամյա հակամարտության փորձի հիման վրա հաճախ եք հետաքրքիր զուգահեռներ անցկացնում այս երկու կոնֆլիկտների միջև: Արդեն ավելի քան 40 օր Լեռնային Ղարաբաղի գոտում շարունակվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված պատերազմը: Սա աննախադեպ երևույթ է՝ սկսած 1994 թվականից, երբ ավարտվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը: Բացի այդ, ըստ մասնագետների, այս պատերազմը տարբերվում է նախորդներից իր բնույթով, կիրառվող տեխնիկայի խտությամբ, նոր տեխնոլոգիաներով և որպես այս ամենի հետևանք՝ կարճ ժամանակում գրանցված զոհերի մեծ թվով: Այսպես ասած՝ 5-րդ սերնդի պատերազմ է: Դուք ծանոթ եք իրավիճակին, տեսել եք հայկական կողմի ներկայացրած քարտեզները, որոնց համաձայն ադրբեջանա-թուրքական ուժերին՝ վարձկան-ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, հաջողվել է նկատելի առաջխաղացում ապահովել հարավային ուղղությամբ: Այսպես է մեր ղեկավարությունը բնութագրում սեպտեմբերյան հարձակումը Արցախի վրա՝ թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիա: Իսկ Դուք ինչպե՞ս կբնութագրեք այս պատերազմը և ներկայիս իրադրությունը հակամարտության գոտում և ծավալվող տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:

– Եկեք սկսենք ամենասկզբից՝ ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձություններից: Իմ կարծիքով՝ իրավիճակն այժմ այսպիսին է. պատերազմի առաջին երկու շաբաթները ամենածանրն էին Հայաստանի համար, ամենամեծ կորուստները հայկական կողմը կրեց հենց այս ժամանակահատվածում: Ես նկատի ունեմ մարտերը Դաշտային Ղարաբաղի համար, այսինքն՝ Թալիշը, Աղդամի շրջանը և հարավային շրջանները, որոնք սահմանակցում են Իրանին: Եվ այստեղ Ադրբեջանը, բնականաբար, շատ մեծ առավելություն ուներ ե՛ւ տանկերով, ե՛ւ ավիացիայով, ե՛ւ անօդաչուներով, ե՛ւ հրետանիով… Անկեղծ ասած՝ հայերը շանս չունեին պահելու Դաշտային Ղարաբաղը, այսինքն՝ հարթավայրային շրջանները: Դա սարսափելի մսաղաց էր… Մենք բոլորս էլ դա գիտենք: Օրինակ, առաջին օրերին ընդամենը մեկ ռումբից, որն ընկել էր զորանոցի վրա, շուրջ 50 զինվոր զոհվեց: Բայց այս ժամանակահատվածը, բարեբախտաբար, արդեն ավարտվել է: Այսինքն՝ ամենասարսափելին արդեն անցյալում է, և հիմա, մեծ հաշվով, սկսվել է հենց այն հիմնական կռիվը Ղարաբաղի համար:

Ադրբեջանցիները հիմա փորձում են գրոհել լեռները, նրանք փորձում են գրավել ռազմավարական ինչ-որ բարձունքներ, կետեր, քանի որ այդ հարթավայրերը սկզբունքային նշանակություն չունեն, դրանք ամենագլխավորը չեն: Բայց այստեղ արդեն նրանց մոտ ոչինչ չի ստացվում, քանի որ տանկերն ու զրահափոխադրիչները գործնականում չեն կարող աշխատել լեռնային տեղանքներում, նրանք ի վիճակի չեն շարժվելու լեռնային ճանապարհներով: Այստեղ շատ վատ է աշխատում հրետանին և շատ վատ են աշխատում անօդաչուները, քանի որ լեռներում մշուշոտ է, եղանակը շատ արագ վատանում է: Դրան գումարած՝ լեռները, որտեղ շատ հարմար է թաքնվելու համար, և անօդաչուներն այստեղ չեն կարող օգնել ադրբեջանցիներին, քանի որ հայկական զորախմբերը կարող են թաքնվել անտառում, որտեղ իրենց ոչ ոք չի տեսնի: Ընդ որում՝ իրենք ամեն ինչ շատ լավ տեսնում են և կարող են անօդաչուներ խոցել հենց անտառից: Իսկ անօդաչուներն իրենց չեն տեսնում: Եվ այս ամենը ամբողջ այդ բանդային՝ ադրբեջանցիներին, թուրքերին, արաբներին, որոնք անցել են հարձակման, ստիպում է տեխնիկայի կիրառումից անցում կատարել մարդկանց կիրառմանը: Նրանք դեպի լեռներ են ուղարկում իրենց զինվորներին, հատուկջոկատայիններին, սիրիացի զինյալներին, թուրքերին: Իսկ այստեղ ամեն ինչ վճռում է ոչ թե այն, որ Ադրբեջանը ավելի շատ փող ունի զենք ու զինտեխնիկա գնելու համար, այլ ամեն ինչ վճռում է զինվորի քաջությունը: Եվ պետք է ընդգծել, որ այստեղ արդեն հայերը 100 տոկոսանոց առավելություն ունեն:

Պարզ է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը ավելի շատ մարդկային ռեսուրսներ ունեն, և պարզ է, որ յուրաքանչյուր հայ զինվորին բաժին է ընկնում 3, 4 կամ 5 ադրբեջանաթուրքական զինվոր: Դա պարզ է: Բայց այդ տարբերությունը լրացվում է նրանով, որ հայերն ավելի բարենպաստ դիրքերում են այսօր, լեռնային ռելիեֆը, որն օգնում է հայերին, և դրան գումարած՝ քաջությունն ու ավելի որակյալ մարտական պատրաստությունը:

– Արցախի հողային այդ կորուստները հարավում, որոնց մասին խոսեցինք, Ձեր կարծիքով՝ անդառնալի՞ են, սա արդյո՞ք, այսպես ասած, մեծ ողբերգություն է, անդառնալի կորուստ կամ պարտություն, թե՞ այս իրավիճակը կարելի է շտկել: Ինչպե՞ս եք պատկերացնում հայկական զինուժի հետագա մարտավարությունը այս ուղղությամբ:

– Ես կարծում եմ, որ պետք է ելնել իրողություններից: Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանը չունի այդպիսի ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի այնքան սպառազինություն ձեռք բերի, որքան Ադրբեջանը, և Հայաստանը չունի այդքան մարդկային ռեսուրսներ, որպեսզի ուղարկի ռազմաճակատ: Կարելի է համեմատել Ադրբեջանի և Թուրքիայի բնակչության, դրան գումարած՝ նաև սիրիացի վարձկանների թիվը Հայաստանի բնակչության թվի հետ: Այսինքն՝ հասկանալի է, որ Հայաստանը ի սկզբանե ավելի թույլ դիրքերում է: Ինչպես Հայաստանը՝ Իսրայելը նույնպես հնարավորություն չունի նույքան տանկ ու զինվոր հանել կռվի, որքան բոլոր արաբական երկրները՝ միասին վերցրած: Նույն իրավիճակն է: Այնպես որ, հայկական բանակը կամ տվյալ դեպքում՝ արցախյան բանակը (իրականում տարբերություն չկա, նրանք մեկ ամբողջություն են) շանս չուներ հարթավայրերում: Կարելի է նշել պատճառները: Օրինակ՝ Հայաստանը, ըստ էության, չունի լուրջ ավիացիա: Այն, ինչ որ կա, շատ քիչ է: Հայաստանը քիչ քանակությամբ անօդաչուներ ունի և 3-4 անգամ ավելի քիչ տանկ ունի, քան Ադրբեջանը: Ուստի հարթավայրում Հայաստանի համար շատ դժվար է պատերազմ վարել:
Եթե զուգահեռներ անցկացնենք արաբա-իսրայելական պատերազմների հետ, ապա արաբներն էլ, ըստ էության, 3-4 անգամ ավելի շատ զինվոր ու տանկ ունեին, բայց Իսրայելը մեկ շատ կարևոր առավելություն ուներ: Առաջին հերթին՝ Իսրայելը ուժեղ օդուժ ուներ, այդ պատճառով արաբները գերիշխանություն չունեին օդում: Այլ խոսքերով՝ չէր կարող լինել այնպիսի իրավիճակ, որ արաբական ինքնաթիռները ռմբակոծեն, օրինակ Թել Ավիվը: Նրանք չէին կարող հասնել Թել Ավիվ, քանի որ ճանապարհին նրանց կասեցնում էին իսրայելական ինքնաթիռները: Եվ, ի դեպ, Իսրայելը առաջին պետությունն է եղել, որը սկսել է պատերազմներում օգտագործել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ դեռևս 1973 թվականին:

Այն ժամանակ անօդաչու դեռ ոչ ոք չէր օգտագործում, իսկ իսրայելականները շատ պարզունակ էին: Բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ դրանք արդեն օգտագործվում էին, դրանք թռչում էին և վերևից տեսաձայնագրություններ էին անում: Արաբները նման բան չունեին: Նրանք կարծում էին, թե դա հիմարություն է և անիմաստ բան: Բայց, փաստացի, եթե այսպես նայենք՝ իսրայելական Harop ԱԹՍ-ն, որն արժե 50 հազար ԱՄՆ դոլար, կարելի է ասել՝ այդքան էլ թանկ չէ, բայց շատ մեծ վնաս է հասցնում հակառակորդին: Եթե այս մոդելի ԱԹՍ-ն հարվածում է հայկական տանկին և ոչնչացնում է այն, ապա մեծ վնաս է հասցնում, քանի որ մեկ տանկն արժե 1,5-2 մլն դոլար, իսկ անօդաչուն՝ ընդամենը 50 հազար դոլար:
– Ներեցեք, բայց Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, ինքն է անօդաչուներ արտադրում, և ինչքան գիտեմ՝ դա այդքան էլ թանկ չի արժենում: Դուք ինքներդ շատ լավ եք հիշում, որ
հուլիսյան մարտերի ընթացքում մերոնք բարձր արդյունավետությամբ խոցում էին իսրայելական միլիոնանոց կամ բազմամիլիոնանոց ԱԹՍ-ները և մեր արտադրության ԱԹՍ-ներով հարձակողական կամ պատժիչ գործողություններ էին իրականացնում:

Այո՜, ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ: Բայց հիմա իրավիճակն այլ է: Ադրբեջանական անօդաչուները խփելու համար անհրաժեշտ է, որ աշխատի ՀՕՊ-ը (հակաօդային պաշտպանությունը): Բայց խնդիրն այն է, որ ամենաառաջին օրերին ադրբեջանական անօդաչուները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Արցախի ՀՕՊ-ը, մասնավորապես՝ «Օսա-ԱԿ» համալիրները և այլ զինտեխնիկա: Իսկ ինչո՞ւ նրանք ոչնչացրեցին ՀՕՊ-ը. որովհետև նրանք գերիշխանություն ունեին օդում, և այդ գերիշխանությունը թույլ էր տալիս նրանց տեղորոշել՝ որտե՞ղ են տեղակայված հայկական ՀՕՊ-ի կայանները, որտե՞ղ են «Օսա» համալիրները, որտե՞ղ են զինվորների խմբերը: Այսինքն՝ Ադրբեջանը գործնականապես տիրապետում էր հայկական զորքի տեղաշարժերի մասին ամբողջ ինֆորմացիային: Իսկ հայկական զորքը նման տեղեկություններ չուներ Ադրբեջանի մասին: Այնպես որ, ադրբեջանցիները շատ դիպուկ են խփել թիրախները: Օրինակ, անօդաչուն վերևից տեսավ, որ ինչ-որ մի կետում տեղակայվել է, ասենք, «Օսա-ԱԿ» կայանը, և անմիջապես այնտեղ են թռչում անօդաչուները, ինքնաթիռները կամ էլ հրետանու արկերը: Ընդ որում՝ հայկական կողմը չուներ հետախուզական տվյալներ, քանի որ նա չուներ առավելություն օդում:

– Նկատի ունեք հետախուզական այն տվյալները, որոնք ձեռք են բերում անօդաչուների միջոցո՞վ:

– Իհարկե: Չէ՞ որ կա անօդաչուների երկու տեսակ՝ հետախուզական և հարվածային: Եվ երկրորդ հանգամանքը. ակնհայտ է, որ հարթավայրային շրջաններում, ասենք՝ Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, հայերը պարզապես չէին կարող կանգնեցնել ադրբեջանական հարյուրավոր տանկերը: Նրանք պարզապես ոչ մի շանս չունեին, և դա իրական ֆանտաստիկա է, որ նրանք կարողացան գոնե մեկ շաբաթ դիմանալ: Բայց դա սարսափելի, սոսկալի շաբաթ էր… հարյուրավոր զոհված հայ զինվորներ և ավելի շատ վիրավորներ… Դա իսկապես ահավոր մի շաբաթ էր: Ես հիշում եմ այդ օրերը:

– Մեր քննարկումներում, հատկապես պատերազմի, ռազմաքաղաքական, անվտանգության հարցերի մասին խոսելիս, հաճախ ենք համեմատություններ անում Իսրայելի ազգային անվտանգության հայեցակարգի և պաշտպանական քաղաքականության հետ, քանի որ ինչ-որ առումով մեր երկու երկրները շատ նման են իրար: Թեև Իսրայելն, իհարկե, այսօր զգալիորեն բարելավել է իր վիճակը հարևանների հետ և ընդհանուր տարածաշրջանում: Առայժմ մի կողմ թողնենք Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների հարցը, որն այսօր ամենաարդիական ու սուր հարցերից է: Ամեն դեպքում զուգահեռներ Հայաստանի և Իսրայելի միջև նշված համատեքստում հաճախ են տարվում, Դուք էլ Ձեր խոսքում համեմատություններ արեցիք՝ նշելով իսրայելական բանակի առավելությունները՝ երկու այն բաղադրիչները՝ օդուժը և տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ նաև Ադրբեջանն է այսօր որոշ առավելություն ստացել հայկական կողմի նկատմամբ: Եվ այս տեսանկյունից անձամբ ինձ համար, օրինակ, ամենացավալին այն է, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկացել էր նույն օդուժի, այդ թվում՝ կործանիչ ավիացիայի, նորագույն տեխնոլոգիաների և հատկապես անօդաչուների կարևոր նշանակությունը Ադրբեջանի հետ հնարավոր ու ըստ էության՝ անխուսափելի պատերազմում, իսկ ավելի լայն առումով մեր պաշտպանության նախարարը հստակ շեշտել էր, որ մեր բանակը իր պաշտպանական քաղաքականության մեջ պասիվ պաշտպանությունից պիտի անցնի ավելի պրո-ակտիվ, հարձակողական, նախաձեռնողական գործողությունների, «խրամատում չմնա», քանի որ «անվերջ պաշտպանվողը, ի վերջո, պարտվում է», բայց այդ փոփոխություններն այս նոր պատերազմում առայժմ չեն երևում: Հավանաբար ժամանա՞կը չբավարարեց նախարար Տոնոյանի այս տեսլականը կյանքի կոչելու համար:

– Տեսե՛ք, Արամ: Ես գիտեմ, որ Հայաստանն ունի մոտ 12-ից 15 հին սովետական Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ և վերջերս ձեռք է բերել 4 միավոր նոր ռուսական Սու-30ՍՄ կործանիչներ: Բայց տեսեք, թե քանի՞ ադրբեջանական ինքնաթիռ է խոցել հայկական բանակը: 25 ինքնաթիռ: Խնդիրն այն է, որ եթե Հայաստանը սկսի գրոհել ադրբեջանական դիրքերը այդ նոր ինքնաթիռներով՝ Հայաստանը կկորցնի այդ ինքնաթիռները: Դրանցից յուրաքանչյուրը տասնյակ միլիոնավոր դոլարներ արժե: Ռիսկը շատ մեծ է: Ինչո՞ւ, օրինակ, խփվեցին Ադրբեջանի 25 միավոր Սու-25 ինքնաթիռները: Դրանք խփվեցին այն պահին, երբ գրոհում էին ոչ այնքան կարևոր թիրախներ: Բայց ադրբեջանցիներն ունեն փող՝ նոր ինքնաթիռներ գնելու համար: Իսկ Հայաստանը չունի այդքան գումար՝ ևս 10 միավոր Սու-30ՍՄ գնելու համար, քանի որ դա արդեն կարժենա մոտ 1 միլիարդ դոլար:

– Հայաստանը գուցե չունի, բայց հայ օլիգարխները ունեն:

– Դեեե, հնարավոր է… Միայն թե ես համոզված չեմ, որ օլիգարխները կուզենան իրենց բոլոր գումարները տալ պետությանը: Նրանք էլ իրենց շահերն ունեն:

– Դե, ընդհանրապես, կամավոր ոչ ոք ոչինչ չի տալիս:

– (Ժպտում է, – Ա. Ս.): Եվ մյուս հանգամանքը, որը կործանիչները գործի դնելուն դեմ է խոսում, այն է, որ Ադրբեջանը շատ ուժեղ ՀՕՊ ունի: Այնպես որ, եթե Հայաստանը գործի դնի իր ավիացիան՝ Ադրբեջանի տարածքում թիրախներին հարվածելու համար, այդ ինքնաթիռը կորցնելու ռիսկը շատ մեծ է: Իսկ հնարավորությունը, որ այդ ինքնաթիռը կկատարի իր առջև դրված առաջադրանքը, 50/50 է: Նա կարող է նույնիսկ չհասնել մինչև նշված թիրախը:
Բայց մյուս կողմից՝ տեսեք, թե ինչ է ստացվում: Այդ Սու-30-ները շատ լավ, ժամանակակից ինքնաթիռներ են, բայց հարցն այն է, թե ինչի՞ համար և ի՞նչ նպատակով դրանք պետք է օգտագործվեն: Ինձ թվում է՝ Ադրբեջանի կարևոր ռազմավարական օբյեկտներին հարված հասցնելու համար: Այսինքն՝ այդ ինքնաթիռները տանկ ոչնչացնելու համար չեն: Դրանք օգտագործում են ավելի լուրջ նպատակների համար: Իսկ ի՞նչն է լուրջ կամ կարևոր Ադրբեջանում ռազմավարական առումով: Պատասխանն ակնհայտ է՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Մինգեչաուրի ՀԷԿ-ը և Բաքվի նավթային գործարանները: Այդ ինքնաթիռները կարելի է օգտագործել այս երեք կարևոր թիրախներին հարվածելու համար: Բայց մենք նաև հասկանում ենք, որ ինքնաթիռի ճանապարհին կլինեն ադրբեջանական ՀՕՊ-ի բազմաթիվ կայաններ, և ինքնաթիռը կորցնելու ռիսկն այս դեպքում էլ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում