HSBC բանկային խումբը հայտարարել է, որ մինչև 2013 թ կկրճատի 30 000 աշխատատեղ և կվաճառի ԱՄՆ-ում իր մանրածախ մասնաճյուղերի համարյա կեսը մեկ միլիարդ ԱՄՆ դոլար կանխատեսվող գումարով, որպես նոր աճող շուկաների վրա կենտրոնանալու իր նոր ռազմավարության մի մաս:
2011 թ առաջին կեսին բանկը ունեցել է սպասվողից ավելի բարձր 3% աճ` 11.5 միլիարդ ԱՄՆ դոլար: HSBC-ն աշխարհում 296 000 աշխատատեղ է ապահովում:
Credit Suisse, UBS և Goldman Sachs բանկերը նույնպես կրճատումների մասին հայտարաություններ են արել: