Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Եթե ՌԴ-ն ռազմական առումով չարձագանքի թուրքական այս սադրանքին, նա կկորցնի իր միջազգային հեղինակությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Ի՞նչ իրավիճակ է Ֆրանսիայում, կա՞ հայերի համար վտանգ, թե՞ ոչ, որ ոստիկանական վերահսկողություն կա ուսումնական և այլ հաստատություններում:  

– Կարող ենք ասել, որ հակահայկական մթնոլորտը, որ հաստատել է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլերը» Ֆրանսիայում, այնքան վտանգավոր է, որ պետությունը ոստիկանական խմբեր տրամադրեց հայկական հաստատությունների, դպրոցների, եկեղեցիների առջև  հսկելու համար:  Դուք լսեցիք Էրդողանի արձագանքը, որ ամբաստանեց Ֆրանսիային՝ ասելով, որ «Գորշ գայլերի» արգելումը Ֆրանսիայում անպատասխան չի մնա: Սա նշանակում է, որ Էրդողանն իր վրա վերցրեց Ֆրանսիայի կառավարության այս քայլը, նաև նշանակում է, որ Թուրքիայի համար «Գորշ գայլերի» արգելումը շատ տկարացնում է իրենց կազմակերպական կյանքը Ֆրանսիայում: Եթե Էրդողանն այս ձևով է անդրադառնում և խայտառակ ձևով դատապարտում է Ֆրանսիայի որոշումը, նշանակում է, որ մենք իրավունք ունեցանք աշխատելու, որ այդ կազմակերպությունն արգելվի:

Մթնոլորտը որքանո՞վ է վտանգավոր հայերի համար այդտեղ: Մենք տեսանք, թե ինչպիսի հարձակումներ եղան տարբեր քաղաքներում, թուրքերի ակցիաների ժամանակ հայերի նկատմամբ ինչ ոտնձգություններ եղան:

– Այստեղ թուրքական միջավայրերը զայրացած են Ֆրանսիայի այս որոշման հետ կապված: Շատ լավ գիտեն, որ մենք կազմակերպեցինք, մենք աշխատեցինք, որպեսզի «Գորշ գայլերը» արգելվի Ֆրանսիայում, և իրենք որոշել են մեզ պատասխան տալ: Թե դա ինչ դրսևորում կունենա, արդյոք տեղի կունենա՞ որևէ բան, արդյոք Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա՞ հնարավոր վտանգների առաջն առնել՝ հիմա դժվար է ասել: Այսօր մթնոլորտը բարդ է ու անորոշ:

Ֆրանսիան ի սկզբանե հայտարարեց, որ այս ահաբեկչության դեմ հայերին մենակ չի թողնի, բայց մեծ հաշվով գործնական քայլեր չկան: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Մենք ամեն օր կապի մեջ ենք Ֆրանսիայի իշխանությունների հետ, իրենք իսկապես լուրջ են մոտենում խնդրին, չեն թողնում, որ թուրքական լծակները շարունակեն իրենց արգելված և ընդհատակյա աշխատանքը Ֆրանսիայում: Ֆրանսիան մեծ պետություն է, ոստիկանական համակարգը շատ ուժեղ է, արդարադատության համակարգն էլ պատրաստ է, որ եթե հիմնավոր հանգամանքներ լինեն, սկսեն գործել: Մեկ այլ կազմակերպություն էլ կա, որ պետք է արգելվի երկու շաբաթից: Դա թուրքական կազմակերպություն չէ, իսլամական է, բայց թուրքերը, մասնավորապես Էրդողանը, այդտեղ  բավական մեծ ներդրում ունեն: Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վճռականորեն պայքարել ծայրահեղականության դեմ: Ես վստահում եմ Ֆրանսիայի ոստիկանությանն ու արդարադատության համակարգին, բայց մենք պետք է միշտ արթուն ու զգոն լինենք՝ քաղաքականապես պատասխանելու Էրդողանի և Թուրքիայի ոտնձգություններին: Հասկանալի է, որ հիմա Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ ուզում է ոչնչացնել Արցախի հայությանը, բայց մենք բոլոր ճակատներում պետք է հակադարձենք, և վստահ եմ, որ հաջողելու ենք:

Երեկվանից Ռուսաստանն ավելի շատ է խոսում Արցախի դեմ ահաբեկիչների գործողություններից: Ձեր կարծիքով՝ Մոսկվան գործնական քայլեր կձեռնարկի՞ նրանց դեմ:

– Երբ որ Թուրքիան որոշեց, որ 2 հազարից ավելի ջիհադիստների է ուղարկում Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմելու համար, և հատկապես երբ Թուրքիան աշխատանքից ազատեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հայտարարեց, որ բոլոր ռուսամետ նախարարները պետք է հեռացվեն, անկարելի է, որ Պուտինը դրան չպատասխանի: Անհնար է, որ այսօր Ռուսաստանը չմիջամտի: Եթե այսօր, այս թուրքական սադրանքի առջև Ռուսաստանը չմիջամտի զինվորական հողի վրա, Մոսկվան կկորցնի իր միջազգային կշիռը, հեղինակությունը: Սա նշանակում է, որ Ռուսաստանի բարեկամ պետությունները ևս կկորցնեն վստահությունը Ռուսաստանի նկատմամբ: Սա շատ կարևոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում