Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Գլխավորը ՀՀ բոլոր հէկ-երը աշխատացնելն է. կկարողանանք ապահովել անհրաժեշտ ծավալները. Նաիրա Նահապետյանը՝ ՀԱԷԿ-ի կանգնելու մասին

2021 թվականին Հայկական ատոմակայանը մոտ 140 օրով կանգնելու է՝ սովորաբար նախատեսված 45 օրվա փոխարեն և այդ ընթացքում չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հնարավոր լարվածության թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի հետ, ով նշեց, որ այս պահին գլխավոր խնդիրը Հայաստանի տարածքում գտնվող բոլոր հէկ-երը աշխատացնելն է:

Դիտարկմանը, որ հնարավոր է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ լինել նաև Արցախում վնասված հէկ-երի պատճառով, ն րձագանքեց. «Ընդհանուր ծավալների մեջ, իհարկե, կունենանք Արցախի հէկ-երի հետ կապված պրոբլեմ: Այս պահին ամբողջական տվյալները չունենք, թե Արցախում քանի հէկ է կանգնած, ինչ վիճակ է, մոտակա 10 օրվա ընթացքում նոր պարզ կլինի, թե ինչ թվերի մասին է խոսքը:

Թե ընդհանուր սպառման հետ կապված ոնց կկարողանանք կարգավորել խնդիրը, դեռ ոչ մի կոնկրետ ցուցումներ չունենք, որովհետև հիմա նոր-նոր սկսվում են մյուս փուլի, այսինքն ազատ հոսքերի հէկ-երի աշխատանքները: Կարծես թե եթե լուրջ վթարներ չլինեն, կկարողանանք ապահովել անհրաժեշտ ծավալները»:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, Նաիրա Նահապետյանն արձագանքեց. «Ոչ, ընդհանրապես դա չի քննարկվել այդ հարցը: Անգամ եթե սակագինը բարձրանա, դրանից ծավալների աճ չի կարող լինել: Այսինքն սակագինը ծավալների հետ ընդհանրապես կապ չունի: Հիմա ամենաառաջնահերթությունն այն է, որ կարողանանք ամբողջ սպառման ծավալներով կարողանանք աշխատել:

Այս պահին մեր հիմնական խնդիրն այն է, որ կարողանանք Հայաստանի տարածքում գտնվող բոլոր հէկ-եր աշխատացնել: Այսինքն այն հէկ-երը, որոնք վերանորոգման կամ այլ խնդիրներ ունեն, կարողանանք արագ վերականգնել և ցանցում ներառել»:

Նշենք, որ նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ աննախադեպ երկար՝ 140 օրով կանգնելու է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը. «2021 թվականին նախատեսվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման ամենամեծ աշխատանքները։ Եվ աննախադեպ երկար կանգնելու է ատոմակայանը՝ մոտ 140 օր՝ սովորաբար նախատեսված 45 օրվա փոխարեն։ Եվ իր կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով»,- նշել էր Բաղրամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում