Երուսաղեմի «Հադասա» բժշկական կենտրոնը մտադիր է Իսրայելի առողջապահության նախարարությունում գրանցել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է հիվանդանոցի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Զեև Ռոտշտեյնը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ դեղամիջոցի բոլոր ռուսական ուսումնասիրություններն իրականացվում են ըստ ստանդարտների, ուստի խնդրվել է տրամադրել պատվաստանյութի վերաբերյալ բոլոր տեղեկությունները, որպեսզի այն ներկայացվի Իսրայելի առողջապահության նախարարությանը՝ այն գրանցման համար: Միևնույն ժամանակ, Sputnik V ը կլինի առաջին պատվաստանյութը, որը կներկայացվի գրանցման Իսրայելում: