Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

Եթե ոմանք հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորում են անձնային բնույթով, ապա Հայաստանը ինչպե՞ս է մինչ այժմ դիմադրում Ադրբեջանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, պատերազմի այս օրերին հաճախ ենք անդրադառնում հայ-ռուսական հարաբերություններին, Ռուսաստանից եկող արձագանքներին։ Շատերը Ռուսաստանի պասիվ վիճակը փորձում են պայմանավորել Հայաստանի իշխանությունների հանգամանքով, և իբրև թե որոշակի պասիվության պատճառը վարչապետն ու իր թիմն են։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հարցերի շուրջ, ինչքանո՞վ է սա մոտ իրականությանը։

Նրանք, ովքեր նման տեսակետ են առաջ քաշում, պետք է հստակեցնեն՝ ի՞նչ էին ակնկալում Ռուսաստանից։ Ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը, զորք բերեր Սյունիք, Գորիս ու այնտեղից հարձակում իրականացներ ու վերականգնե՞ր սեպտեմբերի 26-ին առկա իրավիճակը։ Ռուսաստանի ղեկավարությունը մի քանի անգամ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի  վրա չի տարածվում հայ-ռուսական ռազմական փոխօգնության պայմանագիրը, ու, ինչպես տեսնում ենք, մինչ այս պահը Հայաստանի վրա լուրջ հարձակում չկա։ Չմոռանանք, որ Թուրքիայի արևելյան շրջանում գտնվում է Թուրքիայի երրորդ բանակային զորամիավորումը, և եթե հայ-ռուսական հարաբերությունները չլինեին, ապա թուրքական բանակը շատ հանգիստ կարող էր փորձել մուտք գործել Հայաստան։ Միայն հայ-ռուսական պայմանագիրն է, որ թույլ չի տալիս թուրքական զորքերին հարձակում իրականացնել Հայաստանի տարածք կամ անգամ մեկ արկ նետել այստեղ։ Թուրքիան շատ լավ գիտի, որ Ռուսաստանն իր խոսքի տերն է, և եթե մեկ արկ Թուրքիայից ընկավ  Հայաստանի վրա, Թուրքիայի արևելյան շրջանները կհավասարեցվեն գետնին։

Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում անձնային հարցերը մեծ նշանակություն ունեն։ Ռուսաստանն ու նրա ղեկավարը միջպետական հարաբերություններում  կարևորում են նաև անձնային հարաբերությունները։ Իհարկե, Հայաստանի ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Ռուսաստանն իր դերակատարությունը կատարում է։ Ես արդեն նշեցի մեկ պայման՝ Հայաստանն այս պահի դրությամբ անվտանգ է Թուրքիայի կողմից։ Բացի մի քանի մանր հարձակումներից՝ լուրջ բան չկա, և սա՝ Ռուսաստանի շնորհիվ։ Այո՛, ես նշեցի, որ կան անձնական խնդիրներ, բայց ոչ ոքի մոտ հարց չի՞ ծագում, որ Հայաստանն  այսքան դիմադրում է ադրբեջանցիներին, արդյոք համապատասխան զինամթերքն  ինքն ունե՞ր։ Միգուցե որոշ տեղերից ստանո՞ւմ է զինամթերք, որի մասին Ալիևը իր դժգոհությունն է հայտնում։ Իհարկե, ռազմական գաղտնիքներ չենք բացահայտում, բայց նշում ենք, որ Ադրբեջանը խիստ քննադատում է Ռուսաստանին, քանի որ նա համապատասխան զինամթերքն է տրամադրում Հայաստանին։ Սա հայ-ռուսական ռազմական համաձայնագրի կյանքի կոչման վառ օրինակներից մեկն է։ Իսկ խնդիրները հիմնականում կապված են, այսպես կոչված, «սորոսականների» դիրքերի հետ, նաև երկրորդ նախագահի հետ կապված խնդիրները: Մենք  տեսնում ենք, որ երկրորդ նախագահի հետ կապված խնդիրները լուծվում են. կարծես նա այլևս չի կալանավորվելու, նրա նկատմամբ դատն էլ ձևական բնույթ է կրում։ Ինչ վերաբերում է «սորոսականներին», ապա դա իրոք խնդիր է, որովհետև Ռուսաստանը միշտ պահանջում է, որ որոշ պաշտոնյաներ՝ հատկապես անվտանգության խորհրդում աշխատող, ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից։

Այո՛, կա որոշակի դիրքորոշման փոփոխություն Ռուսաստանում։ Եթե պատերազմի սկզբնական շրջանում Ռուսաստանը  լավ չպահեց՝ որոշակի փորձագետների միջոցով ոչ ճիշտ մեսիջներ ուղարկեց հասարակությանը,  ապա հիմա կարող ենք ասել, որ որոշ ժամանակ անց Ռուսաստանի վերաբերմունքի մեջ կա որոշ փոփոխություն։ Օրինակ՝ տարբեր մակարդակներով պաշտոնապես նշվում են սիրիացի ահաբեկիչների  վերաբերյալ տեղեկություններ։ Իսկ դա համապատասխանում է Հայաստանի շահերին։

Եթե ամփոփենք, ապա,  այո, միգուցե եթե ՀՀ ղեկավարությունը ժամանակին մի քիչ ավելի խելոք վերաբերվեր հայ-ռուսական հարաբերություններին, խնդիրներ չստեղծվեին՝ միգուցե Ռուսաստանի աջակցությունը մի փոքր, 10-20 տոկոս ավելի լիներ։ Բայց եղածն էլ բավարար է համապատասխան գործողություններ իրականացնելու համար։

– Հիմա քարոզչական տիրույթում շատերը փորձում են ներկայացնել, թե իբրև Ռուսաստանից Հայաստան  զենք է բերվում Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ։ Ընդհանրապես առանց պետության համաձայնության նման բան հնարավո՞ր է։

Ընդհանրապես պետությունը պետությանն է օգնում։ Այո՛, կարող է ինչ-որ անհատ աջակցել, որ այդ օգնությունը մի քիչ ավելի լինի։ Բայց մի բան կարող ենք ասել՝ պատերազմի ժամանակ ֆորս-մաժորային իրավիճակ է  ստեղծվում, ու բազմաթիվ հասարակական-քաղաքական ուժեր որոշ գործոններ փորձում են հօգուտ իրենց PR-ի ծառայեցնել։ Չեմ բացառում, որ նման երևույթ կարող է լինել։ Տարբեր երկրներում պատերազմի ժամանակ գտնվում են ուժեր, որոնք այս կամ այն հարցը փորձում են հօգուտ իրենց ներկայացնել։ Եթե եղել է տարբեր երկրներում, նույն բանը կարող է նաև Հայաստանում լինել։ Որևէ արտառոց բան չկա, երկրորդ նախագահը այսօրվա իշխանությունների քաղաքական ընդդիմադիրն է, ու չի բացառվում, որ նրա կողմնակիցները նման քարոզչություն իրականացնեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում