Գիտնականները Սահարայի անապատում ավելի քան 1,8 միլիարդ ծառ են հայտնաբերել, հայտնում է RG- ն՝ վկայակոչելով Կոպենհագենի համալսարանի և ՆԱՍԱ-ի գիտնականների ուսումնասիրությունը: Սա հերքում է ստեղծված այն կարծիքը, թե Սահարայում բուսականություն չկա:
Նշվում է, որ ծառերը հենց անապատում են գտնվում: Այս եզրակացությանը եկել են արհեստական բանականության օգնությամբ, որը տվյալների մեծ բազա է օգտագործել և հաշվարկներ կատարել:
Ստացված տվյալներն օգտակար են կենսաբազմազանության հաշվառման և կլիմայի փոփոխությունները դիտարկելու համար: