Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել, հաղորդում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Ցուցարարների խոսքով, հինգ կրակոց է լսվել, ավելի ուշ դեպքի վայրում հայտնաբերվել է երեք փամփուշտ: Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ իրենց վրա կրակել են վախեցնելու նպատակով, ասվում է հաղորդագրությունում:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, հայտնում է հեռուստաալիքը:
Վրաստանում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը՝ 48.15%: