Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը մտադիր է հանդես գալ այնպիսի ուղերձով, որով կհայտարարի մոտ ապագայում իր ծրագրերի մասին՝ հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ Բայդենը մտադիր է արագ անցնել «ընտրված նախագահի» դերին: Ավելին, Դելավեր քաղաքում գտնվող Ուիլմինգթոնում արդեն բեմ է տեղադրվել Բայդենի ելույթի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունը ուժեղացրել է Բայդենի անվտանգությունը: Բայդենը առանցքային Փենսիլվանիա նահանգում առաջ է անցել Թրամփից: